×


Ի՞նչն է միավորել Սոնա Ռուբենյանին, Արթուր Ալեքին, Նարինե Դովլաթյանին եւ Ռիհաննային :)

Սոնա Ռուբենյանը, Արթուր Ալեքը եւ Նարինե Դովլաթյանն այս ամիս իրենց երկրպագուներին կներկայացնեն նոր տեսահոլովակ` նկարահանված  Ռիհաննայի “Man Down” երգի քավերի հիման վրա:

Արթուր Ալեքը, Սոնա Ռուբենյանը եւ Նարինե Դովլաթյանը


BRAVO.am-ը պատմել է, որ ջութակահար, դաշնակահար Արթուր Ալեքը հեղինակ-կատարող է, երբեմն էլ իր սիրելի հայտնի հիթերը ներկայացնում է սեփական մեկնաբանությամբ.“Հերթական անգամ, երբ տանը դաշնամուրի մոտ էի, սկսեցի նվագել “Man Down”-ը եւ զգացի, որ դաշնամուրային տարբերակով բավական հետաքրքիր է հնչում”:

Սոնա Ռուբենյանը


Նա այս քավերը աղջիկների հետ կատարել է ակումբային համերգների ժամանակ, ռեժիսոր Հռիփսիմե Խոջայանն էլ, լսելով ու հավանելով, որոշել է նվեր անել ընկերներին եւ առաջարկել է տեսահոլովակ նկարահանել.“Աշխատանքը սեւ-սպիտակի մեջ է, սյուժետային հստակ գիծ չունի, հիմա մոնտաժի փուլում է”:

Արթուր Ալեքը մեզ հետ զրույցում նաեւ հետեւյալն է ասել.“Ճիշտ է` պահպանել ենք բնօրինակի մեղեդային գիծը, բայց ռիթմիկ փոփոխություններ էլ կան: Սոնայի առաջարկով այն միքսել ենք “Destiny's Child”-ի “Survivor” երգի հետ”: 

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հռիփսիմե Խոջայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW