«Շանթ»-ի նոր` «Ուրիշի հոգին» սերիալում գլխավոր հերոսուհիներից Աստղիկի դերակատարը փոխվել է, եւ այսուհետեւ հեռուստադիտողը Աննա Գեւորգյանի փոխարեն կհետեւի Աննա Հարությունյանի խաղին: Սերիալի ստեղծագործական կազմից ոչ ոք չցանկացավ մեկնաբանել փոփոխության պատճառը, իսկ Աննա Գեւորգյանը BRAVO.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշումը երկկողմանի է եղել.«Ոչ մի խնդիր եւ ինտրիգներ չկան»:
Աննա Գեւորգյանը
Աննան նշել է նաեւ, որ այս ընթացքում այլ առաջարկներ է ունեցել` ներկայանալ որպես հաղորդավարուհի, նկարահանվել գեղարվեստական ֆիլմում եւ այլն, սակայն պայմանագրի համաձայն չի կարողացել ընդունել դրանք.«Այժմ ազատ եմ նոր առաջարկներ ընդունելու համար ու շուտով մեկ այլ ձեւաչափի նախագծի շրջանակում կներկայանամ հանդիսատեսին այլ հեռուստաալիքով»:
Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ Աննա Գեւորգյանը
Թեմայի շուրջ փորձեցինք խոսել նաեւ նոր դերակատարուհու` Աննա Հարությունյանի հետ, ով ասաց, որ պայմանավորվածության համաձայն իրավունք չունի մեկնաբանել փոփոխությունը:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շանթի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: