Սոնա Շահգելդյանն երեկ՝ փետրվարի 14-ին, դարձել է 26 տարեկան: Երգչուհին որոշել էր տարեդարձի կապակցությամբ մեծ հավաքույթ չկազմակերպել. այս տարի գործընկերների հետ երգել է համերգներից մեկին, իսկ ցերեկը նրան անակնկալի են բերել “Կիսաբաց լուսամուտներ” ծրագրից:
“Նվերների հարցում բախտս բերում է. անպետք նվերներ չեմ ստացել”. Սոնա Շահգելդյան
BRAVO.am-ը Սոնային հանդիպել է “Արամ Խաչատրյան” համերգասրահի ետնաբեմում, երբ նա իրեն բնորոշ անմիջականությամբ շնորհավորանքներ էր ընդունում հանդիսատեսից ու ընկերներից:). “Այս տարի ավելի գործնական անցավ. նկարահանում, համերգ, իսկ անցած տարի հարազատներիս ու ընկերներիս հետ մեծ ծնունդ էի կազմակերպել: Համարյա ամեն տարի հավաքվում ու նշում ենք, այս տարի էլ այսպես ստացվեց”:
Իր ծննդյան օրը Սոնան անակնկալի է եկել, երբ նկարահանման տաղավարում դպրոցական ընկերներին ու հարազատներին է տեսել. “Մամաս տեղյակ էր նկարահանումից, ես իրոք չէի իմացել, զարմացա, երբ իմ դպրոցի ուսուցիչներին, դասարանցիներին տեսա, Կոնսերվատորիայի դասախոսներս էլ էին եկել, շատ անսպասելի էր բոլորին տեսնել իմ ծննդի առիթով:): Դրանից մեծ անակնկալ դժվար թե ստանայի”:
Սոնա Շահգելդյանը մայրիկի՝ Անահիտի հետ
Սոնան BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նաեւ իր ստացած նվերներից. “Իմ լավ ընկերներից Մայքլ Քոթանջյանն ինձ նվիրեց շատ գեղեցիկ նռնաքար, որն իմ քարն եմ համարում: Իսկ սոլֆեջիոյի դասատուս Ավստրիայում գտնվող Մոցարտի թանգարանից գեղեցիկ հուշանվեր է բերել ինձ համար: Շատ գեղեցիկ վարդերի հսկայական ծաղկեփունջ եմ ստացել: Ծաղիկ ամեն օր կարելի է նվիրել, բայց մամայիս նվիրած սպիտակ անթուրիումները լրիվ ուրիշ էին”:
Բախտը բերում է
“Ես հաջողակ մարդ եմ, նվերների առումով էլ բախտս բերում է:). անպետք նվերներ չեմ ստացել: Յուրաքանչյուր նվեր, որ սիրով են նվիրում, սրտանց ընդունում եմ”,- նշել է երգչուհին:
26 տարեկան դարձած Սոնան տարիքը թաքցնելու բարդույթ չունի
Սոնայի խոսքերով՝ փետրվարի 14-ը յուրահատուկ է ոչ միայն իր, այլեւ շատերի համար. “Քանի որ Վալենտինի, մի օր առաջ էլ հայկական Տերընդեզի տոնն է, ավելի յուրահատուկ է դառնում ծնունդս: 13 ու 14 թվերն էլ շատ սիրում եմ, կրկնակի տոն է ստացվում”:
26-ամյա երգչուհին շեշտել է, որ բարդույթներ չունի, իր տարիքն էլ չի թաքցնում:). “Նորմալ տարիք է, նույնիսկ շատերը մտածում են՝ տեսքով ավելի փոքր եմ երեւում: Մեծանալուն ու տարիքին թեթեւ եմ նայում, բայց զգում եմ, որ տարեցտարի սկսում եմ ավելի քիչ սիրել ծննդյանս օրը”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: