×


Ինչու է Լիա Զախարյանը ջնջել իր սեքսուալ լուսանկարը

Լիա Զախարյանն իր նոր ֆոտոշարքն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին:  «Փոխնակ մայրը» սերիալի դերասանուհին մեզ հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է երեկ անկեղծ լուսանկարներից մեկը սոցցանցի իր էջում հրապարակելուց րոպեներ անց ջնջել, նաեւ պատմել է, թե ինչպիսին է եղել ընկերոջ արձագանքը:

Լիա Զախարյանը


Լուսանկարների հեղինակը Տյոմս Հարությունյանն է, Լիան հանդես է գալիս 4 կերպարում.«Չեմ կարծում, թե լուսանկարներն անկեղծ են: Ամեն ինչ չափի մեջ է ու արվեստին մոտ: Ֆոտոշարքը գուցե փոքր-ինչ գայթակղիչ է, բայց հարազատներս ու ընկերս դեմ չեն իմ մասնագիտությանն ու գործունեությանը: Միշտ փորձում եմ ինձ ճիշտ ներկայացնել»,-ասել է նա:

Մեր հարցին՝ ինչու լուսանկարներից մեկը տեղադրեց իր «ֆեյսբուքյան» էջում, սակայն րոպեներ անց ջնջեց, դերասանուհին պատասխանել է.«Ջնջեցի, քանի որ նույն ոճի լուսանկար արդեն տեղադրել էի: Մտածեցի՝ չշտապեմ»:

Լիա Զախարյանը


Խոսելով «Փոխնակ մայրը» սերիալում իր կերպարի մասին՝ Լիան նշել է, որ շատ նմանություններ ունեն.«Ներողամիտ եմ, չեմ չարանում, նույնիսկ եթե իմ հանդեպ անարդարացի են վարվել, միշտ պատրաստ եմ ընկերներիս օգնել եւ անկեղծ եմ զգացմունքներիս մեջ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Տյոմս Հարությունյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW