Օվսաննա Մինասյանի` նախորդ դեկտեմբերին տեղի ունեցած նշանադրության մասին պատմել ենք: Պարզվում է` «Ուրիշի հոգին» սերիալի դերասանուհին կարգավիճակի փոփոխությունից հետո հրաժարվել է նկարահանվել, եւ իր փոխարեն այժմ Արինայի կերպարը մարմնավորում է Աննա Դովլաթյանը:
Օվսաննա Մինասյանը
BRAVO.am-ի հետ զրույցում Օվսաննան նշել է, որ աշխատանքը թողնելու պատճառը բնակավայրի սպասվելիք փոփոխությունն է: Նա պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ եւ ապրում է ապագա ամուսինը:
«Մեր հարսանիքը տեղի կունենա հենց ԱՄՆ-ում: Օրը դեռ հստակ որոշված չէ, սակայն պսակադրությանս մասին եւս առաջինը կպատմեմ BRAVO.am-ին եւ կտրամադրեմ ֆոտոշարքը»,-ասել է սերիալային դերասանուհին:
Օվսաննա Մինասյանը` նշանածի հետ
Նա խոստովանել է, որ դժվար է հրաժարվել իր կերտած կերպարից.«Չէ՞ որ դժվարությամբ էի հասել հաջողության: Բայց, ես այնքան երջանիկ եմ, որ ինձ համար ամենակարեւորը հնարավորինս շուտ սիրելիիս կողքին լինելն է»:
Խոսելով որպես դերասանուհի հետագայում ներկայանալու հավանականության մասին` Օվսաննան ասել է, որ սիրով կընդունի այն առաջարկները, որոնք կստանա արդեն օվկիանոսի հակառակ կողմում:):
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները`Օվսաննայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: