“Կաուչո”-ի` հունիսի 28-ին տեղի ունեցած պրեմիերային ֆիլմի գլխավոր հերոսներից Արսեն Գրիգորյանը ներկայացել էր նոր իմիջով. դերասան, հաղորդավար, երգիչը հրաժեշտ է տվել իր գանգուրներին.“Դա անհրաժեշտ էր նոր գովազդում նկարահանվելու համար: Պատկերացրեք` հեշտ բաժանվեցի մազերիցս, որովհետեւ, փառք Աստծուն, արագ են աճում:)”:
Արսեն Գրիգորյանը հրաժեշտ է տվել գանգուրներին
Արսենի փոխանցմամբ` նոր “սանրվածքի” պատճառով վերջին օրերին մարդիկ իրեն փողոցում տեսնելիս սովորականից ավելի երկար են նայում.“Անսովոր է, ուզում են հասկանան ես եմ, թե` ոչ: Բայց, ի վերջո, հասկանում են, որ ես եմ”:
Նրան նոր իմիջով դեռ չհանդիպած մեր ընթերցողներին ուզում ենք տեղեկացնել, որ առաջիկա 3 շաբաթվա ընթացքում, եթե փողոցում տեսնեք ճաղատ եւ Արսենին շատ նման մեկին, հաստատ իմացեք` այդ անձնավորությունն Արսեն Գրիգորյանը չէ, քանի որ վերջինս հենց այս գիշեր մեկնում է Ֆրանսիայի մայրաքաղաք:):
"Կաուչո" ֆիլմի դերասաններ Արսեն Գրիգորյանը եւ Լուսի “Lucie” Աբդալյանը
“Առաջին անգամ եմ լինելու Փարիզում: Մեկնում եմ մենակ, բայց այնտեղ ինձ հյուրընկալելու են համակուրսեցիներս ու ընկերներս”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է դերասանն ու հավելել, որ հնարավոր է` այցելի նաեւ Ամստերդամ, ինչպես նաեւ խոստացել է վերադառնալուն պես կիսվել լուսանկարներով ու տպավորություններով:
Արսեն Գրիգորյանը
Տեղեկացնենք նաեւ, որ Արսեն Գրիգորյանի բացակայության ընթացքում նրա երկրպագուները հնարավորություն կունենան ունկդրել նոր կատարում.“Շատ շուտով կլսեք “Մարտունա կարտոլ”-ի քավեր տարբերակը, որի երաժշտական պրոդյուսինգով զբաղվել է թառահար Միքայել Ոսկանյանը”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից եւ Վահան Ստեփանյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: