×


Շուշաննա Թովմասյանը եւ Բեն Ավետիսյանը

Ինչու է ուշանում Բենի, Շուշաննայի, Սարգսի մասնակցությամբ նոր սերիալի ցուցադրությունը

BRAVO.am-ը պատմել է, որ Շուշաննա Թովմասյանը, Բեն Ավետիսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Հարություն Մովսիսյանը, Սոֆի Դեւոյանը, Սարգիս Գրիգորյանը, Եվա Բաղդասարյանը, Օլյա Հակոբյանը եւ այլք նկարահանվում են «Կենտրոն» հեռուստաընկերության նոր՝ «Մոռացված կանգառը» սերիալում: Ռեժիսոր Վահե Սայանը մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, որ մեկնարկը կտրվի սեպտեմբերին, սակայն սերիալը դեռ չի ցուցադրվում: Թե ինչով է պայմանավորված ձգձգումը եւ արդյոք շարունակվում են նկարահանումները, պարզել ենք հենց ռեժիսորից:

«Սերիալը ժամանակին չցուցադրվեց, քանի որ մի շարք խնդիրներ առաջացան, որոնք, սակայն, արդեն լուծվել են: Բացի այդ, պրոդյուսերական թիմն է որոշում հեռարձակման օրը, ամիսը, ամսաթիվը: Ցանկացած նոր նախագիծ կոմերցիոն է, նախատեսված է վաճառքի համար, եւ պրոդյուսերն է որոշում, թե երբ վաճառել այն՝ ավելի լավ եկամուտ ունենալու համար»,-նշել է Վահեն:

«Մոռացված կանգառը» սերիալի նկարահանումներին


Նրա խոսքով՝ ժամանակ առ ժամանակ նկարահանումները շարունակվում են, դերասանական կազմում փոփոխություններ չկան.«Արդեն բավականաչափ նյութեր ունենք, շատ սերիաներ, սպասում ենք մեկնարկին»:

Հարցին՝ արդյոք ժամանակավրիպության խնդիր չեն ունենա, քանի որ եղանակը ցրտել է, իսկ իրենք նկարահանումներն իրականացրել են ամռանը, ռեժիսորը պատասխանել է.«Չեմ կարծում՝ խնդիրներ լինեն, քանի որ սցենարով ամեն բան նախատեսված է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ սերիալի արխիվից եւ Մելս Փաշինյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport