“Pirelli’’ ընկերության 2010, 2011 եւ 2012 թվականների օրացույցների էրոտիկ լուսանկարները, որոնք զարդարում են մերկ հայտնի մոդելները, BRAVO.am-ը ներկայացրել է: Այժմ հերթը “Pirelli 2013”-ինն է :):
Ադրիանա Լիման
Նշենք, որ այս տարվա օրացույցը հոբելյանական է եւ զգալիորեն տարբերվում է նախորդներից. մոդելները չեն մերկացել, նրանց միավորում է բարեգործական տարբեր նախագծերում ներգրավված լինելու հանգամանքը:
Հաջորդ տարվա “Pirelli”-ի` Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած նկարահանումներին մասնակցել են հղի Ադրիանա Լիման, բրազիլացի դերասանուհի Սոնյա Բրագան, որը 62 տարեկան է, եւ ուրիշներ: Լուսանկարների հեղինակն է հայտնի լուսանկարիչ Սթիվ ՄաքՔարին: Նրա նպատակն է եղել ցույց տալ, որ կինը սեքսուալ է նաեւ հագուստով:):
"Pirelli 2013" օրացույցում տեղ գտած նկարներից
Առաջին “Pirelli”-ն տպագրվել է 1964 թվականին` դառնալով սենսացիոն եւ մեծ հաջողություն բերելով հեղինակներին: Առաջին լուսանկարիչը, որն աշխատել է այս օրացույցի համար, Ռոբերտ Ֆրիմանն է` “The Beatles” խմբի պաշտոնական լուսանկարիչը:
Կարլի Կլոսը
Տարբեր տարիներին “Pirelli”-ի էջերը զարդարել են Նաոմի Քեմփբելը, Սինդի Քրոուֆորդը, Միլա Յովովիչը, Նատալյա Վոդյանովան, Հայդի Քլումը, Քեյթ Մոսը, ինչպես նաեւ Ջենիֆեր Լոպեսը, Սոֆի Լորենը եւ շատ ուրիշներ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Etoday
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: