Ռազմիկ Ամյանի հեղինակային` «Չունի աշխարհը քեզ նման» երգի տեսահոլովակը ներկայացրել է նաեւ BRAVO.am-ը: Պրոդյուսեր Արմին Մովսիսյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ ստեղծագործությունը երգիչը նվիրել է սիրելի կնոջը. «Այն ծնվել է մեկ տարվա ընթացքում, իսկ հիմքում Ռազմիկի զգացմունքներն են»:
Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման» երգի տեսահոլովակի նկարահանումներին
Հարցին` արդյոք տեսահոլովակում նկարահանվել է հենց Ռազմիկի կինը, պրոդյուսերը պատասխանել է.«Վերջին կադրում երգչի կինը չէ, սակայն դերասանուհին մարմնավորում է նրան, քանի որ երգը գրված է իրական պատմության հիման վրա»:
Պարզվում է` Արսեն Սաֆարյանն առաջիններից է, ով լսել է Ռազմիկի նոր երգը եւ որոշել նվագակցել նրան.«Նա ցանկություն հայտնեց լինել ընկերոջ կողքին ու նկարահանվեց նաեւ տեսահոլովակում»,-պատմել է Արմինը:
Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման» երգի տեսահոլովակի նկարահանումներին
Պրոդյուսերի խոսքով` երգիչն առաջին անգամ համագործակցել է Արմեն Պետրոսյանի հետ.«Մենչի խորհրդով ընտրեցինք ռեժիսոր Կարեն Ամյանին, ով էլ նկարահանեց տեսահոլովակը: Առիթից օգտվելով` շնորհակալություն ենք հայտնում նրանց եւ, իհարկե, գործիքավորող Էդգար Ալեքսանյանին»:
Ռազմիկ Ամյանը ստեղծագործում է, երբ ոգեշնչում է ունենում: Երգացանկում հեղինակային երգերի առկայությունն Արմինը ողջունելի է համարում.«Շատ դրական երեւույթ է, երբ երգիչը կարողանում է ճիշտ երգեր գրել, քանի որ այն, ինչ կատարում է, ավելի լավ է զգում, չէ՞ որ դրանք իր իրական պատմություններ են»:
Առաջիկայում երգիչը երկրպագուներին կներկայացնի եւս մեկ հեղինակային կատարում: Ստորեւ առաջարկում ենք դիտել, թե ինչպես են գյումրեցի փոքրիկները քննարկում Ռազմիկի «Չունի աշխարհը քեզ նման» երգի տեսահոլովակը:):
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արմին Մովսիսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: