×


Ինչպե՞ս գրավել տղամարդու ուշադրությունը :)

“Կանանց ոչ սեքսուալ սովորույթները” խորագրի ներքո BRAVO.am-ն արդեն ներկայացրել է մի շարք հատկանիշներ, որոնք խոչընդոտում են գեղեցիկ սեռին հաջողություն գրանցել տղամարդկանց գերելու հարցում: Այսօր հրապարակում ենք 5 խորհուրդ, որոնք կօգնեն գրավել տղամարդկանց ուշադրությունն ու արժանանալ նրանց համակրանքին:):


Սովորեք ժեստերի լեզուն: Ոչ ոք ձեզնից չի պահանջում կատարել հնդկական պարային բարդ շարժումներ, բայց մի շարք ժեստեր, որոնք կանայք կիրառում են դարեր ի վեր, ավելի պերճախոս կլինեն, քան ամենաանկեղծ խոստովանությունները: Անհավանական է թվում, բայց փոքր-ինչ թեքված գլուխը, կիսաբաց շուրթերը կամ էլ ձեռքի հեզաճկուն շարժումը` սանրվածքն ուղղելու նպատակով, ազդակ են հանդիսանում շրջապատում գտնվող բոլոր տղամարդկանց համար, ընդորում, նրանք չեն կարող բացատրել, թե հատկապես ինչն է գրավել իրենց ուշադրությունը:):

Խնամեք ձեզ: Այդպես երկու նպատակի կհասնեք: Առաջին հերթին, վստահ կլինեք սեփական գրավչության մեջ եւ առավել ինքնավստահ կզգաք, բացի այդ, կհամապատասխանեք իդեալական կնոջ մասին տղամարդու պատկերացումներին. իսկ այդպիսի կանայք միշտ անթերի դիմահարդարմամբ, սանրվածքով եւ հանդերձանքով են: Կրծած եղունգներով եւ ոչ այնքան մաքուր հագուստով աղջիկը տղամարդուն գայթակղելու քիչ շանսեր ունի:):


Տպավորիչ եղեք: Մի վախեցեք օգտագործել հետաքրքիր աքսեսուարներ եւ գունեղ շեշտադրումներով ընդգծեք ձեր կերպարը: Անհրապույր հագուկապով ուշադրություն գրավելը եւս համեմատաբար դժվար կլինի: Ընդորում, շրջապատին էպատաժի ենթարկել եւս չարժի. մեր ժամանակներում Լեդի Գագայի կերպարով ոչ ոքի չեք զարմացնի, բացի այդ, նման ուշադրությունը կարճաժամկետ է:


Կանացի եղեք, եւ իհարկե, ճիշտ խոսելաոճ եւ գեղեցիկ բառապաշար ունեցեք: Բավարար չէ գրավել տղամարդու ուշադրությունը, անհրաժեշտ է նաեւ պահպանել այն: Անհրաժեշտ է խուսափել ծայրահեղություններից: Առաջին հերթին պետք չէ փորձել չափազանց խելացի երեւալ եւ հանրագիտարաններից մեջբերումներ անել, բայց հիմարի տպավորություն թողնելն էլ ավելի կբարդացնի իրավիճակը:): Հաճույքով լսեք ձեր զրուցակցի կարծիքը` չխուսափելով նաեւ սեփական տեսակետն արտահայտել:

Շարունակելի...

BRAVO.am
Աղբյուրը` Woman.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW