Լիդիա Գրիգորյանը 2013-ի տարեմուտին անակնկալ է մատուցել ամուսնուն` Գագիկ Մկրտչյանին` ասելով, որ հղի է: Զույգի փոքրիկը լույս աշխարհ է եկել օգոստոսին եւ պատրաստվում է հայրիկի ու մայրիկի հետ դիմավորել 2014 թվականը, այն էլ` ձնեմարդու հանդերձանքով:):
Լիդիա Գրիգորյանն ու Գագիկ Մկրտչյանը` Էդուարդի հետ
BRAVO.am-ն օրերս հյուրընկալվել էր երջանիկ եռյակի բնակարանում, որտեղ հանդիպեցինք ու լուսանկարեցինք փոքրիկ Ձմեռ պապիկին. նա սկզբից զարմացած հայացքով ուսումնասիրում էր մեզ, իսկ արդեն քիչ ուշ սկսեց ժպտալ:):
Դերասաններ, տատուի վարպետներ Գագիկի եւ Լիդիայի հյուրերի քանակը Էդուարդի ծնվելուց հետո եռապատկվել է.“Մինչեւ քառասունքն ամեն օր մեր տանը մարդ կար, այնքան շատ էին, որ խելագարվում էի:): Հիմա էլ բան չի փոխվել. երեկոյան մեր ընկերներն են գալիս, բայց բալիկս աղմուկին սովորել է եւ հանգիստ քնում է”,-ասել է նորաթուխ մայրիկը` հավելելով, որ քնի տեւողությունը երկարացնում են նաեւ դասական երաժշտության շնորհիվ:
Լիդիա Գրիգորյանը` որդու հետ
Ի դեպ, տղայի ծննդյան օրը Գագիկը չի խմել: Նա վստահ է` այդ փաստը պետք էր սթափ վիճակում գիտակցել, բայց հաջորդ երեխայի դեպքում կլրացնի բացթողումը:).“Նախապես որոշել էինք Լիդիայի հայրիկի անունով կնքել, իսկ դուստր ունենալու դեպքում կանվանակոչենք մայրիկիս պատվին”,-նշել է ընտանիքի հայրը:
Չորս ամսական Էդուարդը, Լիդիայի խոսքով, բավական ակտիվ եւ շարժուն փոքրիկ է.“Միշտ ժպտում է այն մարդկանց, ովքեր իրեն դուր են գալիս, չնայած` սկզբում ուսումնասիրում է: Երբեմն արտասվում է, երբ բարձր տոնայնությամբ խոսակցություն է լսում, մեր ընկերներից մի քանիսը նեղվել են դրանից` կարծելով, թե բալիկս իրենց չի սիրում:)”:
Գագիկ Մկրտչյանի եւ Լիդիա Գրիգորյանի որդին` Էդուարդը
Երեխայի խնամքի հարցում նրանց օգնում է Լիդիայի մայրը եւ Գագիկի քույրը.“Բավական շուտ եմ աշխատանքի անցել. երբ տղաս դեռ տասն օրական էր, գնում էի ներկայացումների փորձերի, ինչպես նաեւ աշխատում էի մեր “Tatoo Art”-ում”,-ասել է դերասանուհին ու հավելել, որ ամուսինը միջամտում է երեխայի սննդակարգի հետ կապված հարցերին.“Երբեմն կատակով ասում է` “Ինչո՞ւ տղես խորոված չի ուտում, հերիք է կաթ տաս, մի օր նորմալ բան հյուրասիրի”:)”:
Լիդիան պատմել է, որ Էդուարդին մինչեւ քառասուն օրական դառնալն էլ զբոսանքի են տարել, թատրոն, հաճախ ընկերներին հյուր են գնացել, Գագիկը էլ կատակել է, թե որդին արդեն հասցրել է համադասարանցիների հետ Օշական էքսկուրսիա գնալ:):
Լիդիա Գրիգորյանն ու Գագիկ Մկրտչյանը` Էդուարդի հետ
Դրամատիկական թատրոնի դերասանները վստահ են` փոքրիկը հաճախ է հետնաբեմից հետեւելու իրենց ներկայացումներին: Հայրը կարծում է, որ դերասանների հետ շփումը նրա համար մեծ դպրոց կլինի.“Ինչ մասնագիտություն էլ ընտրի, իր գործում լավագույններից մեկն է լինելու եւ հաջողակ:)”:
Պարզվում է` Գագիկը որդուն քնեցնելու "իր մեթոդն" ունի.“Երբ երեկոյան ուշ ենք վերադառնում, գրկում եմ տղայիս, ընդամենը երեք րոպե քայլում ենք բնակարանում, եւ… նա քնում է:)”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: