×


Ինչպես է անցել Արեւիկ Ալավերդյանի 30-ամյակի խնջույքը

Արեւիկ Ալավերդյանը դարձել է 30 տարեկան: Ապագա մայրիկն այս օրերին հայրենիքում է ու ծննդյան օրն անցկացրել է հարազատների եւ ընկերների հետ: Թե ինչու է վախեցել Երեւանում նշել տարեդարձը, ով է հուզել եւ ինչպես է անցել խնջույքը, երգչուհին պատմել է BRAVO.am-ին՝ տրամադրելով նաեւ տոնական օրվա լուսանկարներից:

Արեւիկ Ալավերդյանը նշել է 30-ամյակը


«Անկեղծ ասած, փոքր-ինչ վախենում էի տարեդարձս այստեղ նշել, քանի որ շուտով փոքրիկս լույս աշխարհ կգա, իսկ ծննդաբերությունը նախատեսում եմ Փարիզում: Բայց խորհրդանշական տարի է ինձ համար. կյանքի նոր փուլ եմ մուտք գործելու, ցանկացա օրս կիսել ամենամտերիմ մարդկանց հետ՝ գեղեցիկ խնջույք կազմակերպելով ռեստորաններից մեկում: Ընտանիքս, ընկերներս ու, իհարկե, ամուսինս ջանք չխնայեցին՝ իսկական տոն պարգեւելու, ինչի համար շատ շնորհակալ եմ»,-մեզ հետ զրույցում ասել է հոբելյարը:

Արեւիկը նշել է, որ հիշարժան երեկո են անցկացրել.«Ամեն բան անչափ գեղեցիկ էր: Ինքս էի զբաղվել նախապատրաստական բոլոր հարցերով, այժմ էլ պատրաստվում եմ թռիչքի»:

Արեւիկ Ալավերդյանը


Երգչուհին շատ է սիրում ծննդյան օրերը, իսկ ամուսնու շնորհավորանքից ամեն տարի հուզվում է.«Նա միշտ առաջինն է շնորհավորում: Այդ խոսքերից հետո ինձ ամենաերջանիկ կինն եմ զգում: Չեմ վախենում եւս մեկ տարով մեծանալուց, կարծում եմ՝ տորթի մոմերի քանակը ոչինչ չի կարող փոխել, եթե մարդն իրեն երիտասարդ է զգում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արեւիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW