Մարիաննա Հովհաննիսյանը մարտի 16-ին երաժիշտների նվագակցությամբ բացել է իր ակումբային մենահամերգների շարքը: Երգչուհին ունկնդիրների ուշադրությանը ներկայացրել է սոուլ, բլյուզ, R&B ու այլ ոճերի համաշխարհային հիթեր Արետա Ֆրանկլինի, Էտա Ջեյմսի, Սթիվի Ուանդերի, Ջենիֆեր Հադսոնի ու այլ արտիստների երգացանկից, որոնք կատարում էր ուրույն տարբերակով եւ փոփոխված գործիքավորմամբ, ինչպես նաեւ իր հայերեն երգերը:
Մարիաննա Հովհաննիսյանը
Նրան նվագակցում էին Վարդան Գրիգորյանը(ստեղնաշարային գործիքներ), Գեւորգ Արզումանյանը (բաս-կիթառ), Խաչիկ Խաժակյանը(սոլո-կիթառ) եւ Դավիթ Չիդեմյանը(հարվածային գործիքներ): Մարիաննան երեկոն բաժանել էր երկու հատվածի եւ ըստ երգերի ոճի` ընտրել էր երկու զգեստ: Ներկաներին պարբերաբար հարցնելով` ինչպես է տրամադրությունը, նա նշել է, որ երգացանկում ներառել է իր ճաշակին ու հոգուն հարազատ երաժշտություն.“Մանկուց երգում եմ այն, ինչն ինձ համար սիրելի է, օրինակ` գոսփել ոճը հաճախ չեք լսի հայ երգիչների կատարմամբ, բայց շատ եմ սիրում ու հաճույքով եմ երգում”:
Մարիաննա Հովհաննիսյանի ակումբային համերգին
Համերգին ներկա էին նաեւ Մարիաննայի ընտանիքի անդամները: Նրա խոսքով` ծնողների, մանավանդ մայրիկի ներկայությունն իրեն զգոնություն է տալիս.“Մայրս իմ ամենամեծ քննադատն է, երբեւէ գովեստի խոսքեր չի շռայլում, ամենից շատ նրա խորհուրդներն եմ լսում: Երբ պետք է սկսեմ երգը, սկզբում նայում եմ նրա դեմքին, նրա հայացքից արդեն կողմնորոշվում եմ:): Եթե գլխով է անում ու ժպտում, քաջություն եմ հավաքում ու ավելի հանգիստ եմ երգում”:
Մարիաննա Հովհաննիսյանը
22-ամյա երգչուհին ակնկալում էր, որ հանդիսատեսը բավականություն կստանա, ինքն էլ դրական էներգիայով կլքի բեմը.“Յուրաքանչյուր երգչի համար շատ կարեւոր է էներգիայի փոխանակումը: Ուզում էի, որ ինձ հետ հաճելի օր անցկացնեն, շատ ուրախ եմ, որ մեր շփումը ստացվեց”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: