×


Ինչպե՞ս է անցել “Նոր ալիք 2014”-ի մրցութային առաջին օրը

Երեկ` հուլիսի 23-ին, Յուրմալայում “Նոր ալիք 2014” երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի առաջին մրցութային օրն էր: Հայաստանը ներկայացնող “Հայսուպերսթար 5” Սոնա Ռուբենյանը, ելույթ ունենալով 10-րդ համարի ներքո, հավաքեց  67 միավոր:

Սոնա Ռուբենյանը` երաժշտական պրոդյուսերի` Անդրեի հետ


Նա ելույթից հետո “ֆեյսբուքյան” իր էջում հետեւյալ գրառումն է կատարել.“Հոգիս փայլում է ուրախությունից… Անչափ շնորհակալ եմ ձեր աջակցության համար… Այսքան լավ խոսքեր, այսքան դրական կարծիքներ:): Շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ շատ…”:

Ժյուրիի անդամներ Իգոր Կրուտոյը, Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն, Իգոր Նիկոլաեւը, Ֆիլիպ Կիրկորովը, Վալերի եւ Կոնստանտին Մելաձեները գնահատել են այս տարվա 16 մասնակցին, որոնք ներկայացնում են Հայաստանը, Իտալիան, Ռուսաստանը, Մոլդովան, Լիտվան, Ղրղզստանը, Գերմանիան, Միացյալ Նահանգները, Ուկրաինան, Իսրայելը, Լատվիան, Մոլդովան, Լիտվան, Վրաստանը, Ղազախստանը:

Սոնա Ռուբենյանը


Առաջին փուլի արդյունքներով առաջատարը Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն է` 76 միավորով, այնուհետեւ 73 միավորով երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը կիսում են Ղազախստանից Ալիշեր Կարիմովը, Ուկրաինայից Վյաչեսլավ Ռիբիկովն ու Վիկտորյա Պետրիկը: 

Սոնա Ռուբենյանն առաջին մրցութային օրվա տվյալներով 9-րդ հորիզոնականում է: Մեր մասնակիցը համաշխարհային հիթի օրը կատարել է Մայլի Սայրուսի “Wrecking Ball” երգը: Նրա ելույթը կարող եք դիտել այստեղ: Այսօր` հուլիսի 24-ին, նա երգիչ Մհերի հետ կկատարի Արմեն Սմբատյանի “Հայաստան” երգը:

BRAVO.am-ը հաջող ելույթ ու բարձր գնահատականներ է մաղթում Սոնա Ռուբենյանին: 

BRAVO.am
Լուսանկարները` Սոնա Ռուբենյանի եւ Անդրեի "ֆեյսբուքյան" էջերից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW