Սոֆի Մխեյանը դարձել է 33 տարեկան: Երգչուհին տարեդարձը նշել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում՝ մտերիմների շրջապատում: Երեկոյի հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը, նաեւ զրուցել ենք հոբելյարի հետ:
Սոֆի Մխեյանը
«3 թիվը շատ եմ սիրում, այս տարի կրկնակի եմ սիրելու։): Իմ օրը տոն դարձնում են ընկերներս։ Եթե անկեղծ լինեմ, այս անգամ ոչինչ չէի պլանավորել, բայց յուրօրինակ եւ հետաքրքիր անցավ, ինչպես միշտ»,-ասել է նա եւ հավելել, որ չի ցանկանում առանձնացնել բազմաթիվ անակնկալներից եւ նվերներից որեւէ մեկը.«Բոլորն էլ, ամենակարեւորը, սրտանց էին»:
Վիգեն Հովսեփյանը եւ Նազենի Հովհաննիսյանը՝ Սոֆի Մխեյանի 33-ամյակի խնջույքին
Սոֆին առանձնացրել է նաեւ ամենատպավորիչ ծննդյան օրը, որն անցկացրել է Արցախում, նաեւ ասել է, թե ինչ է ինքն իրեն մաղթում.«Նախորդ տարի Թալիշում՝ սահմանին, նշած ծնունդս երբեք չեմ մոռանա։ Կցանկանամ, որ այն մաղթանքները, որոնք ստացել եմ, գոնե կիսով չափ իրականություն դառնան»:
Էրիկը սիրելիի հետ եւս ներկա է եղել Սոֆի Մխեյանի տարեդարձին
Պարզվում է՝ երգչուհին առանձնահատուկ ուշադրություն չի դարձնում տորթի ձեւավորմանը.«Նման բարդույթ չունեմ: Ձեւը չէր կարեւոր, այլ՝ առկայությունը։ Երազանք, իհարկե, մտապահել, բայց թույլ տվեք՝ չբարձրաձայնեմ։)»:
BRAVO.am-ը եւս շնորհավորում է Սոֆիին՝ մաղթելով անձնական եւ գործնական նորանոր հաջողություններ:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: