Միջազգային աստղ, 21 Գրեմմիի մրցանակակիր Քանյե Ուեսթը, որը կնոջ` Քիմ Քարդաշյանի հետ Հայաստանում է, այսօր այցելել է Թումո, շրջել է կենտրոնով եւ ծանոթացել ուսումնական ծրագրերին: Այս մասին տեղեկացնում է tumo.org-ը:
Քանյե Ուեսթն այցելել է Թումո
Քանյեն սկսել է իր շրջայցը` հանդիպելով Թումոյի երաժշտական ստուդիայի երիտասարդ երաժիշտներին եւ լսելով էքսպրոմտ “Pyramidz” եւ “Թմբա-Թա” խմբերի կատարմամբ: Ռեփերը դիտել է նաեւ “Decibelle”-ի հոլովակը եւ լսեց Թումոյի երաժշտական խմբերի համագործակցությամբ ստեղծված “Համայակ ջան” կատարումը: Կայքի փոխանցմամբ` երաժշտին տպավորել է պատանիների տաղանդը եւ ավանդական ֆոլք երգի ժամանակակից կատարումը:
Քանյե Ուեսթն այցելել է Թումո
Պատանիների հետ լուսանկարվելուց հետո Քանյեն մասնակցել է Լիզ Արթինյանի անիմացիոն դասընթացին, որին էլ հաջորդել է Թումոյի “Yelling Studios”-ը: Այստեղ, ոգեշնչվելով անիմատորների աշխատանքներից, Քանյեն նշել է, որ ցանկանում է մի օր դառնալ հաջորդ Ուոլթ Դիսնեյը: Կենտրոնում շրջելիս Քանյեն մոտեցել է պատանիներից մեկին, ով նրան ներկայացրել է Թումո աշխարհ օնլայն պլատֆորմը եւ իր անհատական ուսումնական պլանը:
Քանյե Ուեսթն այցելել է Թումո
Քանյեն Թումոյում ներկա է եղել նաեւ ռոբոտաշինության դասընթացի: Այստեղ էլ պարզվել է, որ նրա մանկության սիրելի խաղալիքը լեգոն է եղել: Ռեփերը զարմացել է, թե որքան բան կարելի է անել լեգոյով:
BRAVO.am
Աղբյուրը`tumo.org
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: