×


Քրիստինե Պեպելյանի «Կամաց- կամաց»-ի փակ շնորհանդեսը՝ հայտնի ընկերների հետ

Քրիստինե Պեպելյանն իր նոր՝ «Կամաց- կամաց» երգի տեսահոլովակի պրեմիերան իրականացրել է շնորհանդեսով։ Փակ երեկույթին մասնակցել են նրա մտերիմներն ու աշխատանքային թիմը: Հրավիրյալների թվում են եղել Արամեն ու Աննան, Արսեն Սաֆարյանը, Արփի Գաբրիելյանը, Անահիտ Սիմոնյանը, Դիանա Շատվերյանը, Սոֆյա Գուլյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Վիկա Մարտիրոսյանը, երաժիշտներ Կարենն ու Սեւակը, Սարոն, Էլեն Սարգսյանը եւ այլք։

Քրիստինե Պեպելյանի «Կամաց-կամաց» տեսահոլովակի շնորհանդեսին


BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ Գուրո Գասպարյանի ու Նարեկ Ստամբոլցյանի հեղինակած երգի տեսահոլովակը նկարահանվել է մարտին՝ Փարիզում, ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը:

Քրիստինեն մեզ հետ զրույցում հայտնել է, որ երեկույթի նպատակը գործընկերներին ուրախացնելն էր.«Այս միջոցառումն արել եմ՝ իմ թիմին շնորհակալություն հայտնելու համար, որ իրենց լավ զգան եւ մեր համատեղ աշխատանքի հետ կապված գեղեցիկ օր ունենան։ Պլանավորել էի, որ հյուրերս իրենց հանգիստ ու ազատ զգան։ Առաջին դիտողների արձագանքը դրական է, նույնիսկ հուզված էին երգի էմոցիաներից»։

Քրիստինե Պեպելյանը՝ մայրիկի հետ


Տեսահոլովակը ներկայացնելուց հետո նա հյուրերի համար կատարել է իր հայտնի երգերից.«Երեկույթի թեման Փարիզն էր, տորթը եւս փարիզյան լուսանկարներով էր։ Ողջ դիզայնով զբաղվել է ընկերուհիս՝ դիզայներ Գայանե Խոջոյանը»։

Երեկոյի ընթացքում ներկաները դիտել են ոչ միայն հոլովակը, այլեւ նկարահանման ընթացքի մասին պատմող տեսանյութ.«Ուզում էինք մոնտաժի արդյունքում դուրս մնացած հետաքրքիր կադրերն ու օրվա ընդհանուր տրամադրությունը ցուցադրել, հումորային կադրեր եւս կային։ Վաղ առավոտյան՝ ժամը 6-ից սկսել ենք, մինչեւ երեկոյան ժամը 20:30 նկարահանվել եմ. չենք էլ նկատել, թե ինչպես է ժամանակն անցել»։

Քրիստինե Պեպելյանը, Աննա Թովմասյանը եւ Արամեն


Քրիստինեն վաղը կմեկնի Սոչի եւ մայիսի 31-ին կմասնակցի «Տարվա երգ» հայկական մրցանակաբաշխությանը։ Նա կկատարի «Աչքդ լույս» երգը, որի պրեմիերան կայացել նախորդ տարվա հոկտեմբերին։

BRAVO.am
Լուսանկարները` Prof  Studio-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW