×


Ինչպիսի՞ն պետք է լինի “Եռաչափ սեր”-ից Լիա Զախարյանի տղամարդը :)

“Արմենիա”  հեռուստաընկերության “Եռաչափ սեր” սերիալում Լիլիթի դերակատարին անդրադառնալու առիթ ունեցանք վերջերս, երբ նա հերքեց երգիչ Արտյոմ Հակոբյանի հետ սիրային կապի մեջ լինելու ասեկոսեները: Այս անգամ Լիա Զախարյանը BRAVO.am-ին որոշ մանրամասներ է պատմել իր մասին, խոսել է երազանքներից, նպատակներից եւ ոչ միայն:): 

"Եռաչափ սեր" սերիալում Լիլիթի դերակատար Լիա Զախարյանը


Ուսանողուհի եմ, սովորում եմ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի  օտար լեզուների ֆակուլտետում:

“Եռաչափ սեր” հեռուստանախագծում եմ օգոստոսից
: Ավարտելով Աբել Աբելյանի դերասանական ստուդիան` մասնակցել եմ “Արմենիա TV”-ի կազմակերպած քասթինգին: Երեք փուլից հետո ստացա Լիլիթը դերը:

Սերիալային դերասանուհիներ Լիա Զախարյանը եւ Եվա Բաղդասարյանը


Սերիալից դուրս էլ Լիլիթի պես ուրախ եմ, սիրում եմ ինքնուրույն վաստակել:

Ունեմ շատ ընկերներ, որոնց հետ հաճախ խենթություններ եմ անում, իսկ անհրաժեշտության դեպքում օգնում եմ խորհուրդներով:
Այս առումով էլ նման եմ իմ կերտած կերպարին, միայն թե ես իր պես նյութապաշտ չեմ:

Լիա Զախարյանը


Համարձակ եմ. երբեք չեմ վախեցել նոր բան փորձել, որեւէ քայլի դիմել, եթե դա ինձ համար օգտակար է: Այսպես համարձակ էլ պայքարել ու պայքարում եմ նպատակներիս համար:

Ընտանիքում միակ երեխան եմ: Ապրում եմ մայրիկիս, տատիկիս ու մորաքրոջս հետ: Նրանք դրական են վերաբերվում աշխատանքիս, ուրախանում ու հպարտանում են իմ հաջողություններով, միշտ աջակցում են, իմ ամենախիստ քննադատներն են:

Լիա Զախարյանը


Դերասանական ուղու ընտրությանս հարցում պարտական ու շնորհակալ եմ մայրիկիս:

Այժմ միայն սերիալում եմ նկարահանվում:

"Եռաչափ սեր" սերիալում Լիլիթի դերակատար Լիա Զախարյանը


Ունեմ շատ-շատ երազանքներ եւ նպատակներ, առանց որոնց կյանքը պարզապես չեմ պատկերացնում: Հանուն դրանց ենք ապրում ու պայքարում: Նվիրական երազանքս է շրջագայել աշխարհով, ծանոթանալ տարբեր երկրների մշակույթին, ավանդույթներին:

Սիրտս ազատ է:

"Եռաչափ սեր" սերիալում Լիլիթի դերակատար Լիա Զախարյանը


Տղամարդու մեջ առաջնահերթ գնահատում ու կարեւորում եմ ինտելեկտը, մակարդակը, աշխատասիրությունը, նպատակասլացությունն ու հումորի զգացումը: Նրա հետ պետք է խոսելու ընդհանուր թեմա ունենամ, հետաքրքրություն պիտի լինի:

Կողքիս տղամարդը պետք է իր աշխատանքի բնագավառում փայլի, խենթ լինի, որ կարողանա գրավել ինձ, պիտի կարողանա իր արարքներով օրեցօր զարմացնել ինձ, պիտի ինձ նման նպատակասլաց լինի, որ  նույն տեղում չմա, այլ միշտ առաջ քայլի եւ հաջողությունների հասնի:

Տեքստը `Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` “La Fete”-ի, Հայկ Կարապետյանի եւ Լիա Զախարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW