Իվետա Մուկուչյանի եւ Սերժոյի համագործակցության եւ “Արի, յար” տեսահոլովակի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Երգչուհու հետ նրա երեւանյան այցի ընթացքում զրուցել ենք նաեւ շրջագայությունների, պլանների մասին եւ թե ինչպիսին պետք է լինի իր տղամարդը:
Իվետա Մուկուչյանը
Ութ ամիս չէի եղել Հայաստանում: Այս ընթացքում իմ բենդի հետ շատ եմ ճանապարհորդել, մասնակցել բազմաթիվ համերգների եւ երեք օրից ավելի չեմ մնացել Գերմանիայում: Մինչեւ տարեվերջ բուռն ծրագրեր կան: Հայաստանում ուսումս եւ փորձն ինձ Եվրոպայում շատ կարճ ժամանակահատվածում մեծ բեմեր եւ պատվերներ պարգեւեց, շատերն ինձ հիշում են նաեւ “Voice of Germany” նախագծից: Վերջերս երկու ամսով մեկնեցի Հունաստան, որտեղ որպես հատուկ հյուր երգում էի “Volkswagen”-ի միջոցառումներին, այդպես էր նաեւ Վիեննայում տեղի ունեցած “Mercedes”-ի միջոցառմանը: Հիմա շրջապատված եմ շատ տաղանդավոր երաժիշտներով, որոնք ինձ սիրով ընդունեցին իրենց “ընտանիք” եւ աշխատում են ինձ հետ: Հայաստանում գուցե կասեն, թե Իվետան կորել է, բայց իրականում ես հիմա շատ ակտիվ եմ, պարզապես ժամանակ չեմ գտնում հաճախ այցելել հայրենիք:
“Ավելի անկեղծ երբեք չեմ եղել”
Իվետա Մուկուչյանի ելույթները եվրոպական բեմերում
Նախորդ տարի Գերմանիայում գրեցի մի ամբողջ ալբոմ, որը, ցավոք, չթողարկեցի, եւ շատ գեղեցիկ երգեր մարդիկ պարզապես չլսեցին: Պատճառը եկեք չքննարկենք: Այս պահին իմ երազանքները կապում եմ նոր ալբոմիս հետ, այն կարող է պատրաստ լինել մի քանի ամսից կամ մի քանի տարուց: Այն իմ ամենամեծ երեզանքներից մեկն է այս պահին: Իմ հոգուց բխող երգեր են: Ավելի անկեղծ երբեք չեմ եղել:
“Ես այն արտիստը չեմ, ով բեմի վրա է, որպեսզի ուղղակի ծափահարեն իրեն”
Իվետա Մուկուչյանը
Իմ կողքի տղամարդը պետք է լինի իմ աշխարհից: Այդպես նա ինձ լավ կհասկանա եւ երբեք թույլ չի տա, որ կտվեմ իմ աշխատանքից, որովհետեւ ես այն արտիստը չեմ, ով բեմի վրա է, որպեսզի ուղղակի ծափահարեն իրեն: Երաժշտությունն իմ էությունն է: Հայաստանում երջանկության այդ թեորիան դեռ այդքան տարածված չէ եւ ընդհանրապես աշխարհում հազվադեպ են լինում այդպիսի երջանիկ համատեղումներ, բայց երբեք պետք չէ ասել երբեք եւ ամուսնանալ ապահովված լինելու նպատակով, կամ էլ կորցնել սեփական եսն այլ մարդու համար:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Իվետա Մուկուչյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: