×


Ի՞նչ առիթով է Անի Դաշյանը սպիտակ զգեստ կրել :)

“21 TV”-ի հաղորդավարուհի, “BOOM” ամսագրի խմբագիր Անի Դաշյանը օրերս նշել է ծննդյան տարեդարձը: Հոբելյարն իր 26-ամյակի առթիվ աղջկական “Սպիտակ փարթի” էր կազմակերպել` մտերիմներին հրավիրելով Երեւանի ռեստորաններից մեկը: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ուղիղ կեսգիշերին առաջինը շնորհավորել է քույրը` Սիրանիկը, իսկ վերջից առաջինը` Քրիստինե Պեպելյանը:).“Հաճելի էր. ամենակարեւորը չէր մոռացել:): Հազարավոր բարեմաղթանքներ եմ լսել ոչ միայն հարազատներիցս, այլեւ անծանոթներից: Շնորհակալ եմ ինձ ուղղված ջերմ ու բարի խոսքերի համար”:

Անի Դաշյանը դարձել է 26 տարեկան


-Ի՞նչ նշանակություն ունեն քեզ համար նյութական նվերները. ավելի շատ դրանց բնույթն ու օգտակարությունն ես կարեւորում, թե մատուցման ձեւը:

-Առաջին հերթին գնահատում եմ մատուցման ձեւը:): Ի դեպ, շատ օգտակար նվերներ եմ ստացել: Շատ եմ սիրում նվերներ ստանալ եւ հաճույք եմ ստանում նվիրելուց :

-Երբեւէ ստացածդ ամենաինքնատիպ նվերը:

-Բոլորն էլ հավանել եմ, այնպես որ, չեմ առանձնացնի: Երեկույթի ընթացքում ինձ շատ հուզեցին նաեւ Հասմիկ Կարապետյանի, Էրիկի, Վարդան Բադալյանի, Ռուզաննա Անդրեասյանի, Արմոյի, Գրիշա Գրիգորյանի եւ մյուսների` ինձ նվիրված կատարումները:

Անի Դաշյանը դարձել է 26 տարեկան


-Իսկ ի՞նչն ես համարում կյանքի պարգեւ:

-Կյանքիս լավագույն նվերը մայրս է եւ իմ ընտանիքը: Հպարտ եմ, որ ծնվել եմ հենց այս ընտանիքում:

Անի Դաշյանը` եղբոր կնոջ` Աշխենի հետ


-Ինչպիսի՞ն էին անցկացրածդ 26 տարին եւ ապագայի ի՞նչ պլաններ ունես:

-Հետադարձ հայացք նետելով` մի փոքր տխրում եմ, քանի որ էլ հետ չեմ բերի այդ տարիները, բայց միեւնույն ժամանակ կարոտով ժպտում եմ... Շատ հետաքրքիր օրեր եմ անցկացրել, եթե հնարավորություն ունենայի վերապրել կյանքս, ոչինչ չէի փոխի: Իսկ ապագայի հանդեպ լցված եմ հույսով եւ լույսով: Աստծո կամքով, ամեն ինչ լավ կլինի:):

-Ինչո՞ւ որոշեցիր  տարեդարձդ վերածել “Սպիտակ” երեկույթի եւ ովքե՞ր էին հյուրերը:

-Իմ ծննդյան տոներին երբեք չեն լինում, այսպես ասած, ձեւական հյուրեր, բոլորն իմ մտերիմներն էին: Պարզապես մտածեցի` գեղեցիկ կդիտվի, եթե լինենք սպիտակ զգեստներով եւ կարմիր շրթներկով, բայց մաղթում եմ, որ բոլոր աղջիկները մի օր կրեն իրենց կյանքի ամենակարեւոր ճերմակ զգեստը: Թեմային համահունչ էր նաեւ կարմիր շրթներկի տեսքով տորթս): Թող ծիծաղելի չթվա, բայց վերջերս ինձ համար բացահայտել եմ կարմիր շրթներկի առեղծվածային ուժը. այն վայրկենապես ներգործում է նույնիսկ ամենավատ տրամադրության ժամանակ: Հավելեմ, որ ավանդույթը չխախտելով` ծնունդս սկսել եմ նշել գիշերվանից` մայրիկիս պատրաստած համեղ տորթով:

Անի Դաշյանն ընկերուհիների հետ նշել է ծննդյան տարեդարձը


-Ինչի՞ մասին ես երազում:

-Իմ երազանքները նյութական չեն... Հուսով եմ` մի օր դրանք կդադարեն երազանք լինել` դառնալով իրականություն:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW