×


Ի՞նչ է անում Գարիկը Սարիկ Անդրեասյանի “Ինչ են անում տղամարդիկ” ֆիլմում :)

Ռուսաստանի կինոթատրոններում երեկ առաջին անգամ ցուցադրվել է “Ինչ են անում տղամարդիկ” ֆիլմը: Կինոկատակերգության ռեժիսորը մեր հայրենակից Սարիկ Անդրեասյանն է, իսկ երկրորդ հայը, որի անունը կկարդաք տիտրերում, երաժիշտ, հումորիստ Գարիկ Պապոյանն է: Հենց նա էլ հեղինակել է ֆիլմում հնչող մի շարք երգեր:):

Գարիկ Պապոյանը


“Կապվեցին ինձ հետ ու առաջարկեցին, որ ֆիլմում հնչի իմ հեղինակած “Opposite Things” երգը, որը կատարում եմ Նարինե Դովլաթյանի հետ: Հետո լսեցին մյուս ստեղծագործություններս ու առաջարկեցին գրել նաեւ ֆիլմի մյուս երգերը: Դրանք թվով հինգն են, երկուսը` գործիքային կատարումներ, մեկն էլ համագործակցություն է այլ երաժշտի հետ”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Գարիկը:

Գարիկ Պապոյանը եւ Նարինե Դովլաթյանը


“Ինչ են անում տղամարդիկ” ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Կրյուկովը, Թաիր Մամեդովը, Ռոման Յունուսովը, Ռավշանա Կուրկովան եւ այլք: Կինոկատակերգությունը չորս տղամարդկանց մասին է, որոնք կես միլիոն դոլարի համար մասնակցում են “Սեքս-լոտո” կոչվող խաղի` փորձելով հինգ օրում գերել որքան հնարավոր է շատ կանանց սրտեր:

Ռավշանա Կուրկովան


18 տարեկանից բարձր անձանց առաջարկում ենք դիտել ֆիլմի` ստորեւ ներկայացված թրեյլերը:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW