×


Ի՞նչ է արել Իվետա Մուկուչյանի հետ քույրը՝ Մարիաննան :)

Մարիաննա Մուկուչյանը երգչուհի Իվետա Մուկուչյանի քույրն է, որն այս օրերին Հայաստանում է հանգստի նպատակով: Դիմահարդար-վարսահարդարը Երեւանում միայն քրոջ կերպարով է զբաղվում: “Իվետայի միջոցով ծանոթացել եմ տեղի շոու-բիզնեսից մի քանի հոգու հետ, բայց դեռ չեմ աշխատել”, - BRAVO.am-ին պատմել է գերմանաբնակ հայուհին:

Մարիաննա եւ Իվետա Մուկուչյանները


Մարիաննան սկզբում սովորել է հագուստի մոդելավորում, բայց իրեն հարազատ համարելով դիմահարդարման ու վարսահարդարման ոլորտը, սկսել է փորձարկումներ անել քրոջ, ընկերուհիների դեմքին, բայց այժմ այդպիսի հնարավորություններն ավելի քիչ են, քանի որ Իվետան Հայաստանում է ապրում. “Առիթի դեպքում հենց Իվետային դիմահարդարելով եմ փորձում նոր գաղափարներս”:

Ի դեպ, վերջին` “Freak” տեսահոլովակում  երգչուհին հենց քրոջ մտահղացած կերպարով է. “Իվետան չի վախենում նոր կերպարներ փորձել, ինչը լավ է էքսպերիմենտներ անելու համար: Իմ կարծիքով` հայ երգչուհիներն իրար նման են հագնվում ու շպարվում, դրա համար ուզում եմ, որ քույրս նոր ձեւով ներկայանա”:

Մարիաննա Մուկուչյան.“Իվետային դիմահարդարելով եմ փորձում նոր գաղափարներս”


Ամենից շատ

Բնակվելով Գերմանիայում` Մարիաննան տարվա ընթացքում ճամփորդում եւ ժամանակավոր աշխատում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Լոնդոնում, Փարիզում, առաջիկայում մեկ ամսով մեկնելու է Նյու Յորք. “Ամեն անգամ աշխատանքային տարբեր առաջարկներ են լինում, օրինակ` Նյու Յորքում երկու ամսագրի համար նախատեսված ֆոտոսեսիաների վրա պետք է աշխատեմ”:

Սիրելով Բեյոնսեին ու Շերոն Սթոունին` աղջիկը ցանկանում է դիմահարդարել նաեւ այս հայտնիներին. “Միգուցե Նյու Յորքում կարողանամ հանրահայտ դիմահարդարների մոտ օգնական աշխատել եւ այդպիսով կապեր հաստատել Հոլիվուդի հետ”:

Դիմահարդար-վարսահարդար Մարիաննա Մուկուչյանի ստեղծած կերպարներից


Մարիաննան նախընտրում է աշխատել հատկապես մոդելների հետ եւ ընդգծել նրանց աչքերը: “Առօրյա դիմահարդարումն ինձ այդքան չի գրավում, սիրում եմ էքստրավագանտ նկարչություն անել մոդելների դեմքին”, - պատմել է դիմահարդար-ոճաբանը, որի ամենասիրելի դիմահարդարներն են` Փաթ ՄքԳրեթը` Միացյալ Նահանգներից եւ Լոնի Բաուերը` Գերմանիայից. “Պրոֆեսիոնալ շատ հայտնի մասնագետներ են”:

Դիմահարդար-վարսահարդար Մարիաննա Մուկուչյանի ստեղծած կերպարներից


Աչքեր, այտեր, շուրթեր…

Դիմահարդարը խոսել է նաեւ ամառային դիմահարդարման այս տարվա նորույթներից, խորհուրդ է տալիս միաժամանակ չընդգծել աչքերն ու շուրթերը վառ  գույներով, ընտրել ծիրանագույն, մորեգույն ու նարնջագույն երանգների շրթներկ. “Մեկ-մեկ նույնիսկ այդ գույների ստվերաներկ են օգտագործում, բայց շատ ակտուալ է սեւ սուրման: Ինչպես միշտ ակտուալ է նաեւ “Smokey eyes” ասվածը, կարմիր շրթներկը: Մազերի սանրվածքները շատ տարբեր են. Նկատել եմ, որ հետաքրքիր հյուսքերը նորից նորաձեւ են դառնում”:

Դիմահարդար-վարսահարդար Մարիաննա Մուկուչյանի ստեղծած կերպարներից


“Եթե Եվրոպայում աղջիկներն ավելի քիչ են շպարվում` բնականին մոտ գույներով, ապա հայ աղջիկներից շատերը միանգամից ընդգծում են աչքերը, այտերը, շուրթերը… Լավ կլինի, որ ցերեկայինը տարբերվի երեկոյան շպարից”,-նշել է Մարիաննան:

Իվետա Մուկուչյանի քույրը վերջում հավելել է, որ պրոֆեսիոնալ աշխատանքի համար ոչ պակաս կարեւոր են դիմահարդարման որակյալ պարագաները. “Արածդ գործը կարող է տգեղ երեւալ անորակ նյութերի պատճառով, պետք է ուշադրություն դարձնել կոսմետիկ միջոցների որակին եւ գնել ձեր մաշկին համապատասխան շպարվելու միջոցներ”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիաննա Մուկուչյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW