Լուսինե Աղաբեկյանն ու ռեժիսոր Արամայիս Հայրապետյանն օրերս սկսել են տեսահոլովակ նկարահանել “Հիմա”-ի հիման վրա: Հաուս ոճի երգը հեղինակել է Ռիչարդ Մադլենյանը, գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը:
Լուսինե Աղաբեկյանը "Հիմա" տեսահոլովակի նկարահանումներին
Տեսահոլովակի նկարահանումներն ընթացքի մեջ են: BRAVO.am-ին ռեժիսորը պատմել է, որ այն ունի սցենարական բարդ լուծումներ. “Հիմքում Ջումանջի խաղն է, երկու հերոս ունենք` Լուսինեն եւ Ռուբենը: Նրանք մի ֆիլմից հայտնվելու են մյուսում: 8 ֆիլմ է լինելու, որ կներկայացնենք 4 րոպե 30 վայրկյանում”:
Արամայիս Հայրապետյանը նշել է, որ տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները տեւել են մոտ մեկ տարի, օգտագործվելու է 100-ից ավելի հագուստ, որոնք կարվել են Հայաստանում. “Եթե արդյունքում ստանանք մեր պատկերացրածի 70 տոկոսը, ուրեմն ամեն ինչ շատ լավ կլինի”:
Լուսինե Աղաբեկյանը "Հիմա" տեսահոլովակի նկարահանումներին
Տեսահոլովակը կթողարկվի “Հիմա”-ի երգի եւ հայերեն եւ անգլերեն տարբերակով: Ռեժիսորի փոխանցմամբ, “մտածածն իրականություն դարձնելու համար պահանջվել է 30-ից 50.000 դոլար”:
Լուսինե Աղաբեկյանը BRAVO.am-ին ասել է` սյուժեն իրեն շատ է հետաքրքրել. “Անհամբեր սպասում եմ տեսահոլովակին:)”: Անդրադառնալով իր կերպարներին` երգչուհին նշել է, որ դրանք 7 են. “Ամեն մեկն իր յուրահատկությունն ունի, լավ արդյունք ստանալու համար պետք է լավ աշխատել եւ հետեւել ռեժիսորի ասածներին”:
“Տեսահոլովակի հիմքում Ջումանջի խաղն է". Արամայիս Հայրապետյան
Արամայիսը տեղեկացրել է, որ տեսահոլովակը պատրաստ կլինի հոկտեմբերի վերջին, այն կներկայացնեն նաեւ արտասահմանյան շուկայում:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արամայիս Հայրապետյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: