×


Ի՞նչ վերաբերմունքի է արժանացել Աբել Աբելյանը :)

Սեպտեմբերի 29-ին իր 35-ամյակն է նշել Աբել Աբելյանը: Դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, թե ծննդյան տարեդարձի նախօրեին միշտ ամփոփում է տարին. “2013-ը յուրահատուկ նշանակություն ունի ինձ համար. առաջնեկս է ծնվել”:

Օլյա Հակոբյանը եւ Աբել Աբելյանը


Հոբելյարին առաջին անակնկալը մատուցել է կինը.“Կեսգիշերից փոքր-ինչ շուտ տուն վերադարձա ընկերոջս հետ, Օլյան ընկերուհու հետ արդեն իսկ տոնական միջավայր էր ստեղծել` փուչիկներ, շնորհավորանքներ եւ, իհարկե, տորթ: Ծնունդս ընկերներիս հետ նշեցինք ռեստորաններից մեկում` շարունակելով կարաոկե-ակումբում. 17-18 տարեկանների պես ոգեւորված երգում էինք:)”:

Աբել Աբելյանը եւ իր դերասանական ստուդիայի սաները


Աբելի խոսով` յուրահատուկ շնորհավորանքներով եւ բարեմաղթանքներով առանձնանում են նաեւ իր դերասանական ստուդիայի շրջանավարտներն ու սաները.“Տարի է եղել, երբ մեքենայիս վրա խմորեղեն եմ գտել, այս անգամ էլ ամեն ինչ շատ օրիգինալ էր: Ուրախ եմ, որ սիրում եւ հարգում են ինձ: Երբ սաներիդ կողմից նման վերաբերմունքի ես արժանանում, հասկանում ես` իզուր չես ապրում եւ աշխատում”:

Աբել Աբելյանի 35-ամյակի տորթերից մեկը


Ինչ վերաբերում է նվերներին, դերասան-ռեժիսորի համար դրանց գինն էական չէ.“Կարեւորը, լինեն հետաքրքիր եւ ի սրտե: Կառանձնացնեմ “Oսկար”-ը, ավարտական վկայականը, պատվոգիրը եւ ֆոտոխցիկ-բաժակը:)”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աբել Աբելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW