“Նազանի”. այս անունն է ստացել Ռուբեն Սասունցու եւ իր կնոջ` Վանուհի Քարամյանի առաջին համագործակցությունը երաժշտության ոլորտում, որի տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա առաջիկա օրերին:
Ռուբեն Սասունցին կնոջ` Վանուհու հետ
“Վանուհին առաջարկեց երգի խոսքեր գրել, ես էլ համաձայնեցի: Քանի որ կինս մասնագիտությամբ լեզվաբան է, վստահ էի, որ կկարողանա: Նա ինձ շատ է օգնում”,-BRAVO.am-ին ասել է երգիչը:
“Նազանի”-ի երաժշտության հեղինակը Աղասի Իսպիրյանն է, ռեժիսորը` Վաչե Ֆահրադյանը: Նկարահանման աշխատանքով զբաղվել է “King” մշակութային կենտրոնը` Գոռ Ներսիսյանի գլխավորությամբ, որը Ռուբեն Սասունցու պրոդյուսերն է:
“Տեսահոլովակը բավական երիտասարդական է ստացվել: Ընդհանուր իմաստը գովքն է` ուղղված հայ աղջկան”,-նշել է երգիչը` հավելելով, որ ըստ սյուժեի` “հասնում է իր գոված աղջկան”:
Փետրվարին կծնվի Ռուբեն Սասունցիի եւ Վանուհու առաջնեկը
Ի դեպ, իր սիրելին արդեն գտած Ռուբենի “ամենասպասված ստեղծագործությունը”` առաջնեկը, կծնվի փետրվարին: Որդուն անհամբերությամբ սպասող երգչի ընտանիքում, սակայն, տարաձայնություններ կան երեխայի անվան ընտրության հարցում:):
“Ես ուզում եմ հայկական անուն տալ որդուս, իսկ կինս ավելի ժամանակակից անունների կողմնակից է: Ամեն դեպքում ծննդականը հայրն է հանում:). մտադիր եմ որդուս անունը Հայկ դնել”,-BRAVO.am-ին ասել է Ռուբեն Սասունցին:
Երգիչը ցանկանում է, որ իր բալիկը ծնվի Հայաստանում. “Այդ պատճառով էլ հիմա այստեղ ենք: Այս հարցում եւս ավանդապահ եմ. ցանկանում եմ, որ նա իր հայրենիքում ծնվի”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ռուբեն Սասունցիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: