BRAVO.am-ը շարունակում է ներկայացնել, թե որտեղ ու ինչպես են իրենց ամառային հանգիստն անցկացնում շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Մարին պատրաստվում է մի քանի օրից իր մայրիկի հետ 10 օրով մեկնել Վրաստան:
Մարին
“Երկրորդ անգամ եմ հանգստանալու այնտեղ: Սկզբում ուզում էի Մոսկվա մեկնել, բայց այդ դեպքում հանգստանալ չէր ստացվի: Մտածում էի նաեւ հայրիկիս մոտ` Պրահա գնալու մասին, սակայն ծնողներս որոշեցին, որ ծովափի տարբերակն ամենահարմարն է լիարժեք արձակուրդի համար”, - BRAVO.am-ին հայտնել է երգչուհին:
Մարին
20-ամյա Մարին Երեւանում որպես հանգստի տարբերակ նախընտրում է լողավազան հաճախելն ու արեւայրուք ընդունելը.“Հիմա այնպիսի արեւայրուք ունեմ, որ շատերը կարծում են, թե ծովափին եմ եղել. փաստորեն, երկու-երեք անգամ լողավազան գնալով` կարելի է լավ արդյունք ստանալ:): Քանի որ Բեռլինից հյուրեր ունեինք, նրանց հետ նաեւ եղել եմ Հայաստանի մարզերում”:
Օգոստոսին Վրաստանից վերադառնալուց հետո երգչուհին նախատեսում է երկու օրվա ընթացքում Երեւանում իրականացնել իր նոր տեսահոլովակի նկարահանումները, ինչից հետո պատրաստվում է մասնակցել “Բազե” համահայկական երիտասարդական հավաքին:
Մարին եւ Անուշիկ Ալավերդյանը
Ինչպես BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում տեղեկացրել է երգչուհին, հոկտեմբերի 14-ին նախատեսում է մենահամերգով հանդես գալ տալ: Երեւանյան ակումբներից մեկում նա կերգի ինչպես հայտնի երգեր, այնպես էլ դեռ չլսված գործեր, այդ թվում կլինի նոր զուգերգի պրեմիերա Մարիաննա Հովհաննիսյանի հետ.“Երգերն արդեն ընտրված են, սեպտեմբերից երաժիշտների հետ կսկսենք հիմնական փորձերը”:
BRAVO.am
Լուսանկարները` Վիգեն Մնոյանի, Տիգրան Հովհաննիսյանի եւ Մարիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: