×


Ին՞չ տեսքով է Աննա Հարությունյանը գնացել համերգասրահ :)

BRAVO.am-ին իր “Fashion” բաժնի ընթերցողների եւ շոու-բիզնեսով հետաքրքրվողների համար շարունակում է ներկայացնել հայտնի մարդկանց հագուկապը կյանքի տարբեր իրավիճակներում: Դերասանուհի Աննա Հարությունյանի ցանկությամբ նրա մասին հրապարակումն ու լուսանկարներն առաջարկում ենք դիտել Աստոր Պիացոլայի “Oblivion” ստեղծագործության ներքո:

Աննա Հարությունյանը


Թե՛ մանկության տարիներին, եւ թե՛ հիմա հագուստը երբեք գլխավոր նպատակ չի եղել Աննայի կյանքում, փոխարենը միշտ ձգտում է անձնային եւ մասնագիտական կատարելագործության: Նրա հետ այցելել ենք “Արամ Խաչատրյան” համերգասրահ, այնուհետեւ մասնակցել վոկալի պարապմունքին, իսկ վերջում բաց չենք թողել պարային շարժումները ֆիքսելու հնարավորությունը:): 

Դերասանուհին բրենդամոլ չէ, նշում է, թե կյանքում ոչինչ չի պիտակավորում, ուստի պիտակավորված որեւէ բան իր համար առաջնային չէ.“Հագուստը գեղեցիկ է, երբ կրում ես, անկախ ոճից` քեզ հանգիստ եւ հարմարավետ զգում, հետեւաբար, նաեւ  ինքնավստահ”:

Աննա Հարությունյանը


Աննայի զգեստապահարանում գերակշռում են գունային այն գամմաները, որոնք մոտ են իր էությանը, իսկ հագուստի ընտրությունը պայմանավորում է ոչ միայն վայրի, նաեւ հոգեվիճակի հետ: Օրվա տեսքն ապահովելու համար նա իր բանաձեւն ունի.“Արդեն բնավորություն դարձած հրաշալի հատկություն ունեմ` հագնվում եմ երաժշտության ներքո, իսկ թե ինչ երաժշտություն եմ լսել, կհուշի հագուկապս:)”:

Դերասանուհին նախապատվությունը տալիս է իրանը գրկող զգեստներին, անթերի ձեւվածքին եւ, իհարկե, այդ ամենը լրացնող զարդերին: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ առաջին լուսանկարահանման համար զգեստն ընտրել ու հարդարվել է հենց Պիացոլայի երաժշտության ներքո:): Դատարկ համերգասրահում Աննային օգնեցին ֆոտոխցիկի հետ ավելի հեշտ աշխատել սենյակներից մեկից լսվող երաժշտության մեղմ հնչյունները.“Պիացոլայի երաժշտությունը չափազանց  հոգեհարազատ  է ինձ: Հրաշալի մի համերգ խոր հետք է թողել հիշողությանս մեջ, որն անընդհատ ոգեշնչվելու առիթ է տալիս”:

Աննա Հարությունյանը


Հաջորդ երեկոյան Աննայի հետ հանդիպեցինք պարի ստուդիայում.“Դերասանը պետք է խիտ լինի ոչ միայն իր հոգեւոր կարողություններով, այլ նաեւ ֆիզիկական: Կարծում եմ` պետք է լիովին տիրապետի իր մարմնին եւ ձայնին: Կատարելագործվելու մոլուցքն իմ մեջ վառ է արտահայտված, դա է պատճառը, որ ընտրել եմ այս ճանապարհը: Յուրաքանչյուր բան, որն ինձ օգնում է մոտենալ արվեստին, դառնում է սիրելի”:

Չնայած` դերասանուհուն հայտնիություն բերեց “Գեներալի աղջիկ” սերիալը, բայց արվեստների կիզակետում նրա համար կա եւ մնում է “Ձերդ գերազանցություն” թատրոնը.“Չեմ կարող զատել թատրոնը երաժշտությունից, նույնիսկ այն դեպքում, երբ ներկայացման մեջ երաժշտությունը բացակայում է: Ինձ երաժշտական մարդ եմ համարում. չունենալով երաժշտական կրթություն` այն իմ ներսում է հնչում: Չեմ պատկերացնում կյանքն առանց երաժշտության”:

Աննա Հարությունյանը


Աննա Հարությունյանը բաց չի թողնում նաեւ վոկալի պարապմունքները.“Դերասանը պետք է զինված լինի իր հիմնական գործիքներով, որոնցից մեկն էլ ձայնն է` թե՛ խոսքի, թե՛ երգեցողության առումով: Այս հարցում ինձ օգնում է Հռիփսիմե Ելինյանը”: Ինչ վերաբերում է ընդունակություններին, նա հետեւյալն է նշել.“Լեոնարդո դա Վինչին ասում է` հանճար լինելու համար անհրաժեշտ է 1 տոկոս տաղանդ եւ 99 տոկոս աշխատասիրություն: Ես առաջին հերթին ինձ չափազանց աշխատասեր եմ համարում, նոր միայն` ընդունակ:)”:

Հանրային մարդկանց դեպքում կերպարի ընտրության հարցում հաճախ միջամտում են ոճաբանները, որոնք երբեմն պարտադրում, երբեմն էլ առաջարկում.“Սեփական կարծիքը հիանալի բան է, սակայն արտիստի դեպքում լրացնող օղակները շատ հարկավոր են, քանի որ մենք գործ ունենք տարբեր կերպարների հետ: Իսկ ինչ վերաբերում է պարտադիրին, կյանքում ոչինչ պարտադիր չէ:)”:

Աննա Հարությունյանը հաճախում է վոկալի պարապմունքների


Աննայի խոսքով` հիմնականում պահպանում է նախատեսված “դրես-կոդը”, բայց.“Աստված չանի` սկսեմ օրինախախտություններ անել. դա իմ դեպքում հիանալի է ստացվում:)”:

Աշխատանքային ռիթմին զուգահեռ դերասանուհին չի մոռանում ժամանցի մասին.“Աշխատում եմ ամիսը գոնե մի քանի անգամ լիցքաթափվել ընկերներիս հետ, սակայն չեմ կարող ինձ ակումբասեր համարել. յուրաքանչյուր բան, նույնիսկ մարդ, երբ դառնում է սովորական, կորցնում է հետաքրքրությունը”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW