×


Ի՞նչ տեսքով է Սիմա Բաղդասարյանը սրճարան այցելել :)

BRAVO.am-ն իր “Fashion” բաժնի ընթերցողների եւ շոու-բիզնեսով հետաքրքրվողների համար ներկայացնում է հայտնի մարդկանց hագուկապը կյանքի տարբեր իրավիճակներում: Այս շաբաթ մեր հերոսուհին մասնագիտությամբ ատամնաբույժ Սիմա Բաղդասարյանն է, որը հեռուստատեսությունում աշխատել չի ձգտել, բայց բժշկական հաղորդում վարելու առաջարկն ընդունելուց հետո այժմ “Արմենիա TV”-ի եթերից բարի լույս է մաղթում հայերին:

Սիմա Բաղդասարյանը


Հաղորդավարուհին խոստովանում է` առանց հեռուստատեսության կյանքը չի պատկերացնում. առավոտյան վաղ է արթնանում, շտապում գեղեցկության սրահ, որից հետո կազմ ու պատրաստ հայտնվում շատերի բնակարաններում:): Նրա աշխատանքը “պարտադրված” հագուստ չի պահանջում, միայն փորձում է չկրկնվել եւ բացառում է, որ եթերում իրեն կտեսնեն սպորտային կոշիկներով: 

Սիմայի հետ մեր առաջին նորաձեւ կանգառը “Բյուրոկրատ” գրախանութն էր, որտեղ, իր խոսքով, ավելի հարմարավետ հագուստով էր: Ընթերցասեր է, կարդալու համար նախընտրում է պառկած դիրքը.“Տանը շատ մեծ գրադարան ունենք, եւ չկա այնպիսի մի գիրք, որ չունենանք, իսկ բացը լրացնելու համար օգտվում եմ գրախանութներից: Վերջերս փնտրում էի Գաբրիել Գարսիա Մարկեսի “Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին’’ վեպը, բայց կարդալուց հետո մեծ հիասթափություն ապրեցի, իսկ հիմա ընթերցում եմ Էդիթ Ուորթոնի “Անմեղության դարաշրջան” վեպը”:

Սիմա Բաղդասարյանը

Սիմա Բաղդասարյանը


Գրախանութում ներկայացված գրքերի շարքում հաղորդավարուհուն ամենից շատ զարմացրեց եւ ուրախացրեց փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի` նախկինում երբեք չհրատարակված լուսանկարների ալբոմ-գիրքը.“Ես նրա երկրպագուն եմ: Երբ ապրում էինք Մոսկվայում, այս արտիստին վերաբերող ամեն ինչ ունեի”:

Հետո Սիման շտապեց գործնական հանդիպման, որոնք, ինչպես նշել է, հիմնականում սահմանափակվում են համերգներ եւ հաղորդումներ վարելու առաջարկով:).“Միշտ չէ, որ պետք է խիստ գործնական հագնվել, միայն եթե հանդիպումը շատ պաշտոնական բնույթ է կրում”:

Սիմա Բաղդասարյանը


Կար ժամանակ, երբ նրա զգեստապահարանում չկար դեղին գույնի հագուստ եւ միայն բարձրակրունկներ էին, իսկ հիմա.“Ցերեկները հիմնականում կրում եմ ցածրակրունկ եւ հարմարավետ կոշիկ: Ինչ վերաբերում է գույներին, չգիտես ինչու, այս տարի դեղինը սկսել է դուր գալ եւ արդեն պատվիրել եմ այդ գույնի շրջազգեստ”: 

Սիման BRAVO.am-ին պատմել է, որ նորաոճ կոշիկները ցույց տալու համար նաեւ զոհողությունների է գնացել.“Մոտ հինգ-վեց տարի առաջ հայրս արտերկրից բերեց կոշիկներ, որոնց շատ էի սպասում, պարզվեց` մի չափս փոքր են: Դրանցով մեկ ժամ անցկացնելուց հետո ոտքերս այնքան էին ուռչել, որ հետո չէի կարողանում հանել:)”:

Սիմա Բաղդասարյանը


Հաղորդավարուհին հանդերձանքում կարեւորում է կոշիկը, պայուսակը եւ ժամացույցը, որոնք պետք է լինեն թանկ եւ որակյալ: Նրա երրորդ կերպարում այդ բոլոր դետալները կան, սպիտակ վերնաշապիկն ու երկար կիսաշրջազգեստը լրացրել էր նաեւ մեծ գոտիով եւ վզնոցով.“Հաճախ եղել է, որ ամբողջ աշխատավարձովս գնել եմ մեկ պայուսակ եւ մեկ ամիս շարունակ սպասել հաջորդ աշխատավարձին:)”:

Օրվա ավարտին Սիմա Բաղդասարյանը որոշեց մեկ բաժակ սուրճ ըմպել իր սիրելի “Moscafe”-ում.“31 տարեկան եմ ու այս տարիների ընթացքում արդեն հասցրել եմ շատ սրճարաններում եւ ժամանցային վայրերում լինել: Հիմա նախընտրում եմ ազատ ժամանակս անցկացնել տանը”:

Սիմա Բաղդասարյանը


Սիրելի ընթերցողներ, ցանկության դեպքում մեկնաբանությունների հատվածում գրեք` հաղորդավարուհու որ հանդերձանքն ավելի հավանեցիք:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Նկարահանումն իրականացրել ենք "Բյուրոկրատ" գրախանությում, "Moscafe" սրճարանում  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW