Կարինե Առուստամյանը, որի ելույթների մասին BRAVO.am-ը պատմել է, մի քանի օրից կներկայացնի իր նոր երգի տեսահոլովակը: “Slave of My Emotion”-ը “dubstep” ոճում գործիքավորել է դիջեյ DeeJero-ն, իսկ մեղեդին եւ խոսքերը գրել է հենց երգչուհին:
Կարինե Առուստամյանը` “Slave of My Emotion” տեսահոլովակի նկարահանումներին
Նրա երկրորդ, ինչպես եւ առաջին` “Դու կաս” տեսահոլովակի ռեժիսորը Նիկ Էգիբյանն է: Բացօթյա լողավազաններից մեկի տարածքում տեղի ունեցած նկարահանումներին երգչուհին ու դիջեյը մարմնավորել են հերոսներին.“Ըստ սյուժեի` իմ սիրելի տղային, որը չի եկել ընթրիքին, գտնում եմ լողավազանում: Նրան խմիչք եմ հյուրասիրում, երբ հարբում ու քնում է, դաժանորեն սպանում եմ, որից հետո սուզվում եմ ջրում”,-պատմել է երգչուհին:
Կարինե Առուստամյանը` “Slave of My Emotion” տեսահոլովակի նկարահանումներին
Կարինեն մեզ հետ զրույցում նշել է , որ սյուժեի գաղափարը ծնվել է երգի խոսքերից, քանի որ այն հիվանդագին սիրո մասին է.“Երբ սիրելիդ քեզ նեղացնում է կամ դավաճանում, ուզում ես սպանել, որ սիրտդ հանգստանա: Զգացմունքներիդ գերին ես, չես գիտակցում արարքներիդ իմաստը: Իմ կյանքում էլ եղել է շրջան, երբ էմոցիաներիս գերին էի եւ սթափ չէի մտածում, բայց տարիքի հետ ամեն ինչ հարթվեց: Բարեբախտաբար, այդ ժամանակ այնպիսի քայլ չեմ արել, որ կարող էր ճակատագրական լինել”:
Նա նաեւ հայտնել է, որ իր երգացանկում այսուհետեւ կգերակշռեն ռիթմիկ երգերը. “Նախկինում ավելի շատ մեղեդային գործեր էի կատարում, բայց բնավորությամբ աշխույժ եմ: Այս անգամ փորձել եմ հանդիսատեսին ներկայանալ ակտիվ ռիթմերով ու նոր կերպարով”:
Կարինե Առուստամյանը` “Slave of My Emotion” տեսահոլովակի նկարահանումներին
Նշենք, որ Կարինե Առուստամյանի, Նիկ Էգիբյանի եւ Հովսեփ Երեմյանի ամռանը մեկնարկած համերգների շարքը շարունակվում է նաեւ աշնանը: “The Band”-ի երաժիշտների նվագակցությամբ` նրանք հոկտեմբերի 1-ին “Bobs” ակումբում հանդես կգան ակուստիկ ծրագրով, իսկ 4-ին, 18-ին ելույթ կունենան “Speakeasy” բարում:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Կարինե Առուստամյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: