×


Իշխան Ղարիբյանի ընտանիքը

Իշխան Ղարիբյանը երրորդ անգամ հայր է դարձել

BRAVO.am-ն առաջինն է պատմել, որ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Իշխան Ղարիբյանի ընտանիքում համալրում է սպասվում: Այսօր արդեն ուրախ ենք տեղեկացնել, որ դերասանի երրորդ բալիկը ծնվել է: Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասանուհի Թեհմինե Խաչատրյանը նրան արու զավակ է պարգեւել:

Փոքրիկը ծնվել է 3.7 կգ քաշով եւ 54սմ հասակով: Ծնողները նրան Վահե անունն են տվել` ի պատիվ Իշխանի հայրիկի.«Պատասխանատվությունս եռապատկվել է: Առայժմ լիարժեք չեմ գիտակցում կրկին հայր դառնալը, մի փոքր մեծանա, նոր կսկսեմ պապայություն անել:): Առհասարակ, երեխայի ծնունդն ուրախություն է` անկախ սեռից»,-մեզ հետ զրույցում ասել է Իշխանը:

Թեհմինե Խաչատրյանը՝ դստեր հետ


Նա տեղեկացրել է, որ կինն ու նորածին որդին իրենց լավ են զգում, շուտով տանը կլինեն, իսկ մինչ այդ ինքը շարունակում է ընկերների հետ նշել իրադարձությունը:

Դերասանը պատմել է նաեւ, որ աղջիկը եղբոր լույս աշխարհ գալու լուրն իմանալուց հետո ուրախությունից անընդհատ թռչկոտում է.«Երեւի ամենից շատն ինքն է ուրախացել, պարբերաբար ասում է` ուռաաա, ապերիկը ծնվել է»:

BRAVO.am-ը շնորհավորում է դերասան-ամուսիններին` նորածին Վահեին եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW