Իռեն Աբելյանի` Շվեդիայում տեղի ունեցած հարսանիքի մասին պատմել ենք, իսկ այսօր ուրախ ենք տեղեկացնել, որ դերասանուհին գեղեցիկ կարգավիճակում է: Նա BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում հայտնել է, որ պատրաստվում է առաջին անգամ մայրանալ:
Իռեն Աբելյանն՝ ամուսնու հետ
«Միայն այն միտքը, որ մարդուկ է ձեւավորվում իմ ներսում, յուրաքանչյուր բարդություն հաղթահարելի է դարձնում: Կարծում եմ՝ յուրաքանչյուր կնոջ մեծագույն երազանքն է մայրանալը: Երբ հղիության մասին կասկածներս հաստատվեցին, իհարկե, երջանկության մեծ բերկրանք զգացի ու ավելի ուշադիր դարձա իմ նկատմամբ, քանի որ պատասխանատու եմ նաեւ մեկ ուրիշի կյանքի համար»,-մեզ հետ զրույցում ասել է Իռենը:
Դերասանուհին հղիության 6-րդ ամսում է եւ պատրաստվում է ամուսնուն արու զավակ պարգեւել.«Ներքուստ զգում էի, որ տղա է լինելու, իսկ երբ հստակ իմացանք, շատ ուախացանք: Սեռն այնքան էլ էական չէր, կարեւորը՝ առողջ եւ հաջողակ բալիկ լինի: Սեռն իմանալուց հետո ամուսնուս հետ սկսեցինք հետագայի ծրագրեր կազմել. նա սկսեց մտածել, թե ֆուտբոլային որ թիմում է խաղալու մեր տղան:)»:
Իռեն Աբելյանը
Ծնողներն արդեն որոշել են ապագա փոքրիկի անունը: Նա, ինչպես ընդունված է Շվեդիայում, երկու անուն կունենա` Շանթ Իշխան: Իռենը դեռ չի շտապում տղայի համար իրեր գնել, ասում է` վաղաժամ գնումներ անելը լավ նշան չէ, որոշել է մի փոքր էլ սպասել:
BRAVO.am-ը թեթեւ ծննդաբերություն եւ առողջ բալիկ է մաղթում Իռենին:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Իռեն Աբելյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: