×


Իվետան, Հովոն, Սերժոն, Միշոն, Ֆելոն եւ ուրիշներ` “դրախտում” :)

Գերմանաբնակ երգչուհի Իվետա Մուկուչյանը BRAVO.am-ին պատմել է, որ հատուկ Վարդավառի առթիվ վերադարձել է Երեւան ու տոնը նշել թաց ու խենթ վիճակներում եւ միաժամանակ` ծանրաբեռնված օրակարգով: Նա դարձել է “Նոյ” բնական աղբյուրի ջրի գովազդային դեմքը եւ մասնակցել ու երգել ապրանքանիշի կազմակերպած “Բոլոր ժամանակների ամենաթաց Վարդավառը” միջոցառմանը:

Իվետա Մուկուչյանը


“Կարապի լճում հայտնվելու առաջին րոպեից ամբողջությամբ թաց էի, շատ-շատ եմ ջրվել, նաեւ ջրել եմ` ջրցան մեքենայի վրա կանգնած:). հրաշալի տեսարան էր: Կազմակերպիչների հաշվարկով` մի քանի ժամվա ընթացքում 2000-ից ավելի մարդ է գնացել ու եկել”,-պատմել է երգչուհին:

Հովհաննես Ազոյանը կնոջ հետ


Վարդավառին Իվետա Մուկուչյանը ժամեր շարունակ ոչ միայն ջրվել է, այլեւ առաջին անգամ կատարել “Summer Rain” երգը, որի հեղինակը հենց ինքն է, իսկ գործիքավորումն արել է Lazzaro-ն.“Այն մի քանի օրվա ընթացքում ստեղծելով ու ձայնագրելով` փորձել ենք շեշտը դնել հիթային մեղեդու վրա: Այդ օրվա կադրերով տեսահոլովակ կներկայացնենք, որը դիտողին ուրախ տրամադրություն կհաղորդի”:

Ֆելիքս Խաչատրյանը եւ Դելոն


Ջրելուց ու ջրվելուց հետո Իվետան երեկոյան կերպարանափոխված գնացել է “Kami” ակումբ`  իր իսկ փարթիին, եւ հյուրերի համար կրկին երգել “Summer Rain”-ը: Երեկույթի ընթացքում տեղի է ունեցել նաեւ նրա մեկ այլ երգի` Storytellers-ի գրած “Welcome to Paradise”-ի ոչ պաշտոնական պրեմիերան, որից էլ ծնվել է միջոցառման անվանումը:

Երգչուհու մտահղացմամբ` փարթիին ներկա են եղել ոչ միայն ջրահարսներ, այլեւ` օձեր.“Մի քիչ մտահոգված էի, որ մարմնի կրեմներից կարող է ագրեսիվանան, բայց առանց վախենալու հանգիստ լուսանկարվեցի:): Ակումբում դրախտային մթնոլորտի առաջին նախապայմանը լավ երաժշտությունն է, դրա համար էլ դիջեյական վահանակի մոտ իմ լավ ընկերներ Սերժոն եւ Storytellers-ն էին: Ուզում էի ինտրիգներով “դրախտ” ստեղծել, որ հյուրերս ամբողջությամբ ազատ լինեն, խմեն, պարեն ու վայելեն երեկոն”:

Իվետա Մուկուչյանը


Իվետա Մուկուչյանը երեկույթին ներկայացել է դիզայներ Դիանա Շատվերյանի հեղինակած զգեստով, վարսահարդար Սեդրակ Ղամբարյանը զբաղվել է նրա սանրվածքով, իսկ դիմահարդարումն արել է Գայանե Մելիքյանը: Երգչուհու թագն էլ դիզայներ Արայիկ Գաբաջյանի գաղափարն է.““Նոյ”-ի թիմը, ինչպես նաեւ Սերժոն ինձ օգնել են կազմակերպչական բոլոր հարցերում, այլապես չէի կարողանա միայնակ երկու օրվա ընթացքում փակ փարթի կազմակերպել: Քանի որ ընկերներս, հայրս ինձ հետ էին, անընդհատ հետեւում էի, որ նրանց համար լավ անցնի եւ ամբողջությամբ չվայելեցի իմ փարթին, բայց հյուրերիս լավ արձագանքներից ինքս էլ շատ ուրախացա”:

“Welcome to Paradise” փարթիին


Երգչուհին առաջիկայում կվերադառնա Գերմանիա, այնտեղից գործնական այցով կմեկնի Միացյալ Նահանգներ, որից հետո էլ կուղեւորվի Դուբայ` հանգստանալու քրոջ հետ:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW