×


Իվետա Մուկուչյանն ի՞նչ առիթով է Երեւան վերադարձել

Իվետա Մուկուչյանի համար 2013 թվականը լի էր ճամփորդություններով ու համերգներով: Երգչուհին տարեվերջին մի քանի օրով կրկին Երեւանում է, ինչպես պատմել է BRAVO.am-ին` ամանորյա ծրագրերին եւ այլ մի շարք նկարահանումների մասնակցելու նպատակով:

Իվետա Մուկուչյանը


Ի դեպ, նա այսօր երեկոյան “Feels Like Making Love to an Alien” երգի պրեմիերայով հանդես կգա “Դար 21”-ի ամենամյա մրցանակաբաշխությանը: Ինչպես դիջեյ Սերժոյի հետ համատեղ ստեղծած նախորդ գործերը, այս մեկը եւս ակումբային ռիթմերով է. “Այն հայ հանդիսատեսի համար է, կարելի է ասել` “I’m Fallin”-ի հասուն շարունակությունն է: Մեր ընկերները, որոնք առաջինն են լսել, մեղեդին հավանել են: Երգի թեման սերն է, նկարագրվում է, թե ինչպես եմ սիրահարվում երգին: Քանի որ ես ու Սերժոն երաժշտական նույն ճաշակն ունենք, այս երգով ներկայացնում ենք էլեկտրոնային ռիթմերի հուզական ազդեցությունը մեզ վրա”:

Իվետա Մուկուչյանը


Իվետա Մուկուչյանը նաեւ պատմել է, թե վերջին ամիսներին ինչով է զբաղված եղել Գերմանիայում: Պարզվում է` պայմանագիր է կնքել պրոդյուսերական նոր թիմի հետ, ինչն իր երաժշտական գործունեության մեջ մեծ առաջընթաց է համարում. “Հիմա կենտրոնացած եմ այնտեղի գործերիս վրա: Անկեղծ ասած` նրանց հայկական շոու-բիզնեսը չի հետաքրքրում, այդ պատճառով ինձ թույլ են տալիս ուղղակի իմ հաճույքի համար աշխատել նաեւ Երեւանում ու հայ հանդիսատեսին նոր երգեր ներկայացնել”:

Իվետա Մուկուչյանը


Երգչուհին նաեւ հետեւյալն է հավելել.“Դեռ իրավունք չունեմ բոլոր փակագծերը բացել, բայց մեծ թիմով բուռն աշխատանք ենք սկսել, որը կապված է եվրոպական շոու-բիզնեսի հետ: Բացի Համբուրգից աշխատում ենք Ֆրանկֆուրտում, Բեռլինում ու եւս մի քանի քաղաքում”: Նա նշել է, որ նոր երգացանկում կլինեն ոչ միայն իր հեղինակային երգերն, այլեւ համագործակցություններ եվրոպացի երաժիշտների հետ:
Իվետան դեռ չգիտի` երբ կմեկնի Երեւանից, բայց Նոր տարին պատրաստվում է ընտանիքի հետ դիմավորել Գերմանիայում, որտեղ տարեմուտի գիշերը երգելու հրավեր է ստացել.“Եթե նախորդ տարիներին կարեւորում էի աշխատանքը, հիմա ավելի շատ նախընտրում եմ Ամանորն ընտանիքիս հետ դիմավորել, մանավանդ քույրս` Մարիաննան, Հնդկաստանից մեկ ամսով վերադարձել է Գերմանիա: Տան ձեւավորումն ու տոնածառի զարդարումը մայրիկս է անում, ես էլ սիրում եմ օդանավակայանների “Duty Free”-ներից գնումներ անել, բայց ամանորյա նվերներս ուշացումով են հասցեատերերին հասնում:)”

BRAVO.am
Լուսանկարները` Դամիան Հովհաննիսյանի եւ Իվետա Մուկուչյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW