Իրինա Թովմասյանն օրերս է վերադարձել ծովափնյա հանգստից: Նա ամուսնու եւ դստեր` Ալվինայի հետ ամառային արձակուրդը վայելել է Եգիպտոսում, իսկ այնտեղ իրականացված ընտանեկան գեղեցիկ ֆոտոշարքը տրամադրել BRAVO.am-ին:
Իրինա Թովմասյանն` ամուսնու եւ դստեր հետ
«Եգիպտոս բազմիցս այցելել ենք, եւ մեզ համար ոչ մի բան նոր չէր, բայց հասցրել ենք մի լավ հանգստանալ, չնայած` երեխայի հետ լրիվ լիցքաթափվելը դժվար գործընթաց է, հատկապես եթե փոքրիկն ակտիվ է: Ամբողջ ընթացքում ես ու ամուսինս մի լավ ծիծաղել ենք. Ալվինան ոչ մի համերգ, շոու ու մրցույթ բաց չի թողել, միշտ առաջին շարքում կանգնած էր, կարծես մրցելու է ու հաղթի: Շատ աշխույժ բալիկ է»,-մեզ հետ զրույցում պատմել է Իրինան:
Նրա խոսքով` աղջնակը, շփվելով այլազգի երեխաների հետ, անգլերեն խոսել է սովորել:).«Բոլորին իրենով էր արել. հենց մի պահ այն կողմ էինք տանում, տղաները լացում էին: Մի անգամ բալիկներից մեկի մայրիկը մոտեցավ ու խնդրեց, որ թողնեմ մի քիչ էլ իրար հետ խաղան` ասելով, որ տղան սիրահարվել է դստերս»:
Իրինա Թովմասյանը` դստեր հետ
Լուսանկարահանմանը նրանք կարողացել են ընդամենը 5 րոպե տրամադրել. «Ալվինան սկսեց ձանձրանալ ու վազվզել, դե, մենք էլ` իր ետեւից…:)»:
Իրինայից տեղեկացանք, որ աշնանը կրկին Եգիպտոս մեկնելու ցանկություն ունեն, բայց այս անգամ առանց փոքրիկների.«Ես ու ամուսինս դայվինգի սիրահար ենք եւ որոշել ենք մեր սիրելի մարզաձեւով զբաղվել»:
Նա ընտանիքի հետ անմոռանալի օրեր է անցկացրել նաեւ Հայաստանի գեղատեսիլ վայրերում.«Քանի որ փոքրիկներիս մաքուր օդ շատ է անհրաժեշտ, եղել ենք Ծաղկաձորում, Սեւանում ու Հանքավանում: Առաջիկայում էլ մի քանի օրով կգնանք Ծաղկաձոր ու կեզրափակենք ամառը, որը մեզ համար հիանալի անցավ»:
Իրինա Թովմասյանը
Իրինայի ավագ դուստրը` Մեգին, իր արձակուրդը տատիկի հետ անցկացրել է Անթալիայում: Բազմազավակ մայրիկի փոխանցմամբ` նա այնտեղից մի շարք պատվոգրերով ու մեդալներով է վերադարձել.«Մեգիս էլ հիանալի հանգստյան օրեր է ունեցել: Տատիկի հետ 15 օր վայելել է ծովը, մի շարք մրցույթների, համերգների մասնակցել: Իմ աղջիկները շատ մարդամոտ են. այնտեղ նա նոր ընկերներ է ձեռք բերել»:
Տեքստը` Մերի Պողոսյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Իրինա Թովմասյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: