Մարտին ծնվեց Լայանայի եւ Ռոլանդի առաջնեկը: Զույգը դստեր առաջին լուսանկարների հրապարակումը վստահել է BRAVO.am-ին: Երգչուհին, ով արդեն երեք ամիս վայելում է իր նոր կարգավիճակը, մեզ հետ զրույցում նշել է, որ մայր լինելն անբացատրելի բերկրանք է:
Լայանան եւ Ռոլանդ Պողոսյանը
Կյանքի նոր իմաստ :)
Աղջիկս Աստծո պարգեւ է: Երեխան ընտանիքի ուրախությունն է: Նրա ծննդով փոխվում են բոլորի փոխհարաբերությունները: Բոլորիս ուշադրության կենտրոնում է` առավոտից երեկո կերակրում ենք, քնեցնում, խաղացնում, մի խոսքով` ապրում ենք իրենով` մեր Էլինայով:
Լայանայի եւ Ռոլանդի դուստրը` Էլինան
«Բնությունն ինձ ուժ տվեց»
Երբ դուստրս դեռ չէր ծնվել, մտածում էի` արդյոք կկարողանամ, արդյոք ամեն բան ճիշտ կանեմ… Բնությունն ինձ ուժ տվեց, որի շնորհիվ հաղթահարում եմ բոլոր դժվարությունները: Վստահ եմ` այդպես է յուրաքանչյուր մայրիկի դեպքում: Ճիշտ է` նրա օրորոցի մոտ անքուն գիշերներ եմ անցկացնում, բայց երեխայի խնամքը աներեւակայելի հաճույք է, որն ինձ հետ կիսում է ամուսինս:
Առաքելությունը` սիրել :)
Ծնող լինելն ամենապատասխանատու գործն է, շատ կարեւոր մի առաքելություն, որը պարգեւում է հպարտության զգացում, միաժամանակ էլ ավելի հասունացնում է. սկսում ես գիտակցել ճիշտ դաստիարակության կարեւորությունը: Էլինան պետք է մեծանա սիրո եւ խաղաղության մեջ, չէ՞ որ երեխան տան հայելին է, իսկ լավ եւ բարի մարդ մեծանալու համար երբեմն շատ ավելի մեծ նշանակություն ունի ծնողների օրինակը:
Լայանայի եւ Ռոլանդի դուստրը` Էլինան
Վերադարձ
Հունիսի մեկից աշխատում եմ: Այն մի քանի ժամը, որ տանը չեմ լինում, փոքրիկիս խնամում է մեր դայակը, բայց այնպես եմ անում, որ աղջիկս չզգա իմ բացակայությունը. ես ամբողջովին իրենն եմ: Արդեն շատ բաներ փորձում է հասկացնել. աստիճանաբար ճանաչում ենք միմյանց:):
Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` Խանդութի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: