Լայանան ընտանիքի հետ մեկշաբաթյա հանգիստ է վայելել Եգիպտոսում: Առաջին անգամ այցելելով Շարմ Էլ Շեյխ՝ երգչուհին փորձել է լինել տեսարժան վայրերում, դայվինգով զբաղվել, լողալ, արեւայրուք ընդունել եւ թարմ ուժերով վերադառնալ: Ուղեւորության ընթացում արված լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին:
Լայանան
«Կարծում եմ՝ մեկ շաբաթը շատ քիչ է հանգստի համար, քանի որ մինչեւ հարմարվում ես, արդեն վերադարձի ժամանակն է լինում: Մյուս անգամ հաստատ ավելի երկար տարբերակ կընտրենք»,-ասել է երգչուհին եւ հավելել.«Պասիվ հանգստի սիրահար եմ, բայց քանի որ առաջին անգամ էինք այնտեղ, չէինք կարող անապատ չգնալ կամ նավով չշրջել: Իսկ դելֆինների շոուի ժամանակ Էլինան պարզապես հիացած էր»:
Պարզվում է՝ փոքրիկը ոչ միայն չի խանգարել ծնողներին, այլեւ լիովին վայելել է հանգիստը.«Մեծ հաշվով, նրա համար էինք մեկնել: Օգտվում էր լողավազաններից, ծովից, խաղում ու քնում էր ավազի վրա, կարծես այլ երեխա լիներ այդ մեկ շաբաթվա ընթացքում»:
Լայանան՝ դստեր հետ
Լայանան նշել է, որ իրեն սպասվում է աշխատանքով հագեցած ամառ, սակայն եթե կարողանա, կրկին հանգստի կմեկնի.«Առաջին հերթին աղջկաս համար դա կանեմ, քանի որ իրեն իսկապես շատ լավ էր զգում, չէր վախենում ծովից, թռչկոտում էր, իր տարերքի մեջ էր: Այդքան երջանիկ դեռ չէի տեսել նրան»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լայանան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: