×


Լայանան առաջին անգամ կմայրանա :)

Լայանայի եւ Ռոլանդ Պողոսյանի ընտանիքում շուտով կլսվի մանկան ճիչ: Բարի լուրը BRAVO.am-ին հայտնել է առաջին անգամ մայրանալ պատրաստվող երգչուհին` նշելով, թե իր հղիության մասին տեղեկանալով, անբացատրելի ապրումներ է ունեցել:):

Ռոլանդ Պողոսյանը եւ Լայանան


“Վատառողջ էի, մի տեսակ քնկոտ: Բժշկին այցելելուց հետո լսեցինք այդքան սպասված լուրը: Ես նույնիսկ արտասվեցի”,-ասել է ապագա մայրիկը եւ հավելել, որ հիմա դարձել է ավելի զգոն եւ զգույշ.“Չէ՞ որ արդեն պատասխանատու եմ երկու կյանքի համար”:

Լայանան եւ Ռոլանդ Պողոսյանը


Գոհար” սիմֆոնիկ երգչախմբի մեներգչուհու խոսքով` երեխայի սեռը դեռ չեն պարզել: Որդի ունենալու դեպքում Լայանայի ամուսինը ցանկանում է նրան անվանակոչել Ռոբերտ` ի պատիվ իր պապիկի:

BRAVO.am-ը թեթեւ հղիություն է մաղթում երգչուհուն:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լայանայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW