Երգչուհի Լայանան եւ Ռոլանդ Պողոսյանը մեկ տարուց ավելի համատեղ ապրելուց հետո այժմ օրինական ամուսիններ են: Զույգի հարսանեկան արարողությունը կայացել է հունիսի 2-ին` Ռոլանդի ծննդյան օրը:):
“Երազում էի հարսի շոր հագնել ու եկեղեցում օրհնություն ստանալ”. Լայանա
Հարսն ու փեսան միասին դուրս են եկել տնից առանց զուռնա ու դհոլի, ուղեւորվել են Էջմիածին` Սուրբ Գայանե եկեղեցի: “Սիրում ենք Էջմիածինը, հարսանիքն էլ արել ենք հատկապես Աստծո օրհնությունը ստանալու համար: Շոու-բիզնեսի ներկայացուցիչ եմ, բայց նպատակ չունեինք մեր հարսանիքը շոուի վերածել: Ինչպես շատ աղջիկներ, ես էլ երազում էի հարսի շոր հագնել ու եկեղեցում օրհնություն ստանալ: Իրոք, շատ հուզիչ պահ էր, երբ Տեր հայրն օրհնում էր, մտածում էի` այս ամենն իսկապես ինձ հետ է կատարվում”, - BRAVO.am-ին պատմել է երգչուհին:
Նորապսակների կնքահայրն է Ռոլանդի մանկության ընկերը, որը հարսանիքի ընթացքում մի քանի անգամ ուշացել է:). “Մտնում էինք եկեղեցի, իսկ քավորը շփոթել եւ ուրիշ եկեղեցի էր գնացել: Մեկ ժամ սպասեցինք, լուսանկարվեցինք, մինչեւ եկավ: Մեր տուն հասնելուց էլ ուշացել էր, հետո ռեստորանը չէր գտնում. զավեշտալի իրավիճակ էր, բայց չենք նյարդայնացել, համբերատար սպասել ենք:)”:
Լայանան եւ Ռոլանդն այլեւս օրինական ամուսիններ են
Սիրահարների փոխանցմամբ` հարսանեկան խնջույքին “հայկական երաժշտության ներքո իսկական քեֆ են արել”: Շոու-բիզնեսի ընկերներից ներկա են եղել Էրիկը, Լուսինե Աղաբեկյանը, Ռիչարդ Մադլենյանը, Միշոն, Սերժոն եւ այլք. “Բոլորն անընդհատ պարում էին, ինչը կարեւոր է հարսանիքի լավ կայացման համար”:
Զույգը միմյանց ճանաչում է 2008-ից, 2011-ից էլ որոշել են միասին ապրել: “Շատ բաներ միասին հաղթահարել ենք, ավելորդ կլիներ ձեւական ադաթներին հետեւելը: Միասին ապրելով` հասկացել ենք` արդյոք ուզում ենք մեր ողջ կյանքը համատեղ ապրել: Իմ կարծիքով` եթե չեն հասկանում իրար, ավելի լավ է չամուսնացած բաժանվեն: Մեզ ԶԱԳՍ-ի աշխատակիցն էլ ասաց, որ հիմա, ցավոք, շատ են բաժանվող ամուսինները: Ռոլանդի հետ համակարծիք ենք եղել, մեր դեպքում վստահ ենք մեր որոշման վրա”:
Լայանայի եւ Ռոլանդի պսակադրությանը
Երգչուհին նշել է` լիարժեք ընտանիք ունենալու համար միայն երեխաներն են պակասում, իսկ իր մեծ ցանկությունն է երկվորյակ որդիներ ունենալ. “Երբ Ռոլանդին հանդիպեցի, հենց սկզբից էլ պատրաստ էի մայրանալուն, շատ շուտով զբաղվածությունս մի կողմ կդնեմ ու հուսով եմ` լավ մայր կլինեմ”:
Լայանայի խոսքով` համատեղ ապրելու ընթացքում մեղրամիսը վայելել են, բայց օգոստոսին մեկնելու են Իսպանիա, որի ընթացքում նկարահանելու են նաեւ նոր տեսահոլովակ: Նշենք, որ մի քանի օրից էլ կկայանա Լայանայի “Ո՞ւր է իմ տղամարդը” տեսահոլովակի պրեմիերան:
Լայանան եւ Ռոլանդը պսակադրվել են Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին: Երջանիկ եղեք;):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: