×


Լայանան երկրորդ անգամ կմայրանա

Լայանան եւ Ռոլանդ Պողոսյանը սպասում են իրենց երկրորդ բալիկին: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնել է, որ հղիության 4-րդ ամսում է, օրերն էլ նոր կարգավիճակում շատ լավ են անցնում:

«Երկրորդ անգամ մայրանալու ցանկությունս մեծ էր, եւ Աստված այս շրջանում պարգեւեց: Նույնիսկ, երբ աղջկաս ծննդյան առթիվ հարցազրույց էի տալիս, ասացի, որ պատրաստ ենք մեր երկրորդ բալիկին ընդունել, բայց այդ ժամանակ չգիտեի, որ հղի եմ»,-պատմել է նա:

Լայանան


Լայանան շարունակում է աշխատել, այն էլ՝ բավական ակտիվ.«Չեմ տրտնջում, շատ թեթեւ է ընթանում հղիությունս, ժպտերեսիկ եմ, դիմագծերս, որպես այդպիսին, չեն փոխվել, մի քիչ քաշս է ավելացել, մի խոսքով՝ փորձառու մամա եմ»:

Նա խոստովանել է, որ նույն վախերը, պատասխանատվությունն ու հուզմունքն ունի, ինչ առաջին հղիության ժամանակ.«Երբ առաջին անգամ լսում ես փոքրիկի սրտի բաբախը, նույն զգացողություններն ես ունենում: Դեռեւս չեմ պատկերացնում, որ Էլինայից բացի եւս մեկը կհայտնվի մեր կյանքում»:

Լայանան` դստեր հետ


Անդրադառնալով ընտանիքում տիրող մթնոլորտին՝ երգչուհին ասել է.«Ամուսինս շատ-շատ ուրախ է: Ես այնքան էլ ռոմանտիկ չեմ, ի սկզբանե որոշել էի անակնկալով հայտնել լուրը, բայց չհամբերեցի, միանգամից ասացի: Գրկախառնվեցինք, նոր հույզեր, նորություն ընտանիքում, շատ երջանիկ ենք: Աղջկաս եւս ասել ենք, որ նոր փոքրիկ է գալու մեր տուն: Որպես կանոն՝ բալիկները խանդում են, որոշել ենք նորածնի անունից նվերներ անել Էլինային, որ լավ տրամադրվի: Շատ ուրախ է, մանկապարտեզում բոլորին պատմել է: Առհասարակ, նա շատ բարի եւ մարդամոտ է, կարծում եմ՝ շատ լավ կվերաբերվի քրոջը կամ եղբորը»:

Լայանային մաղթում ենք թեթեւ հղիություն եւ առողջ բալիկ:):

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լայանայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport