Լանա Խաչատրյանն ու իր ընտրյալ Տիգրան Մարտիրոսյանն այսօր նշանադրվելու են ընտանեկան միջավայրում. “Քանի որ օրն ընտրել ենք Տյառնընդառաջ տոնի խորհրդով, կթռչենք նաեւ խարույկի վրայով”: 23-ամյա երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ վաղն էլ ժամանցի վայրերից մեկում խնջույքը կշարունակեն ընկերների հետ:
Լանա Խաչատրյանը
“Նախապատրաստվելու երկար ժամանակ չենք ունեցել. օրը որոշել ենք երկու շաբաթ առաջ: Պաշտոնական նշանադրությանը կամ մատանուն այդքան նշանակություն չեմ տալիս, որովհետեւ դրա միջոցով չէ, որ պետք է մեր հարաբերություններն ավելի ջերմ ու հաստատուն դառնան: Ինքս եմ պնդել, որ արարողությունը մեր տանն արվի, քանի որ անձնական օր է, ավելորդ շքեղություն ու ցուցամոլություն չեմ սիրում”,-պատմել է նա:
Լանա Խաչատրյանը
Լանայի ընտրյալը մասնագիտությամբ տնտեսագետ է, երգչուհուց էլ մեծ է երեք տարով: Նրանք ծանոթացել են 2011 թվականի փետրվարի 4-ին եւ երկու տարի ընկերություն անելուց հետո որոշել են նշանադրվել. “Մեր հարաբերությունների զարգացումը սահուն է ընթացել, իրադարձություններն արհեստականորեն չենք արագացրել: Հաճախ լսում էի, թե արդյոք նշանվելու, ամուսնանալու ժամանակը չէ, բայց չէինք ուզում շտապել”:
Լանա Խաչատրյանը
Լանա Խաչատրյանն այսօր կրելու է դիզայներ Ֆաինա Հարությունյանի ստեղծած զգեստներից մեկը. “Պատկերացումներս ասացի, նա էլ խորհուրդ տվեց, թե ինչ կարելի է կարել: Արտառոց ու շքեղ շոր չի, դեռ ոչ ոք չգիտի` ինչ ձեւի է, անգամ Տիգրանը չի տեսել”:
Նրա խոսքով` Տիգրանը չի սիրում իր հետ երեւալ հանրային վայրերում. “Խուսափում է, որ մեզ միասին լուսանկարեն. որքան իմ, այնքան էլ նրա անձնական կյանքն է, այդ պատճառով չեմ հրապարակում լուսանկարներ, թեեւ հասկանում եմ, որ հանրային մարդկանց անձնական կյանքը հետաքրքրության առարկա է, անկախ նրանից` սիրում են տվյալ երգչին, թե` ոչ”,-ասել է Լանան` հավելելով, որ միայն իր լուսանկարները նշանադրությունից հետո կտրամադրի BRAVO.am-ին:
Լանա Խաչատրյանը
Այն հարցին, թե երբ են պատրաստվում ամուսնանալ, երգչուհին հետեւյալն է ասել.“Դեռ չենք պլանավորել, շուտ է այդ մասին խոսելը”: Լանա Խաչատրյանը նաեւ հավելել է, որ շարունակելու է երգել. սիրելիի կողմից սահմանափակումներ չկան.“Ի սկզբանե ես եմ իմ առջեւ սահմանափակում դրել, այսինքն` չլինել կոմերցիոն երգչուհի, չերգել ռաբիս երգեր: Դրան վատ չեմ վերաբերվում, բայց չեմ ուզում այդպիսի երգչուհի լինել”:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Արտյոմ Tyoms Հարությունյանի եւ Լանա Խաչատրյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: