×


Լանա Խաչատրյան.“Հղիությունս լավ է ընթանում եւ ունեմ մեկ ցանկություն”

Լանա Խաչատրյանի ամուսնությունը հանգեցրեց երգարվեստում ժամանակավոր դադարի, սակայն չի ուշանա երգչուհու ամենակատարյալ ստեղծագործության ծնունդը. նրա հղիության լուրը BRAVO.am-ը հայտնել է այս տարեսկզբին:):

Լանա Խաչատրյանը


Ապագա մայրիկը մեզ հետ զրույցում նշել է, որ կյանքի այս գեղեցիկ փուլում ժամանակը զուր չի վատնում եւ զբաղվում է ինքնակրթությամբ.“Երբ որեւէ փոփոխություն է լինում, կենտրոնանում եմ դրա վրա` նոր իրավիճակին հարմարվելու համար. միշտ այսպես է: Արդյունքում, իհարկե, անկախ իմ կամքից, փոքր-ինչ տուժում են մյուս գործերս, սակայն վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ամեն բան իր տեղը կընկնի”:

Երգչուհու խոսքով` այս շրջանում կարիերայի հետ կապված նորանոր պլաններ է մշակում ապագայի համար.“Երբ ընտանիքում երեխաներից մեկն առավել ուշադրության կարիք է ունենում, մայրն իր ժամանակի մեծ մասը նրան է նվիրում` ամբողջությամբ անուշադրության չմատնելով մյուսներին”:

Լանա Խաչատրյանը


Լանան արդեն պարզել է երեխայի սեռը, սակայն որոշել է դեռեւս չբարձրաձայնել այդ մասին.“Ես եւ ամուսինս որոշել ենք նաեւ փոքրիկի անունը:): Փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ է, հղիությունս լավ է ընթանում եւ ունեմ մի մեծ ցանկություն. ուզում եմ, որ Հայաստանում առողջ ու լավ բալիկներ շատ ծնվեն”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լանա Խաչատրյանի անձնական արխիվից եւ Alart Photography-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW