“Երաժշտության շաբաթ Երեւանում” փառատոնի մեկնարկը կարելի է տրված համարել:): Երեկ` սեպտեմբերի 6-ին, երեւանյան “Moscafe” սրճարանում կայացել է փառատոնի ստեղծագործական կազմի եւ գործընկերների հանդիպում-երեկույթը:
Լերա Կուդրյավցեւան եւ ջութակահար Էդգար Հակոբյանը
Կարմիր գորգով քայլել են Լերա Կուդրյավցեւան, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Արմինկան, Ռաֆայել Քոթանջյանը, Ռազմիկ Ամյանը, “Dorians” ռոք-խումբը, Սոնան, Մաշա Մնջոյանը, Մարտ Բաբայանը, A. Chilla-ն եւ ուրիշներ:
Էմիլ Կարատը եւ Նազենի Հովհաննիսյանը
Միջոցառման ընթացքում ներկաներն ուրախ ժամանց են վայելել` միմյանց հետ անմիջականորեն շփվելով, օգտվելով գեղեցիկ հյուրասիրությունից եւ ծանոթանալով “Երաժշտության շաբաթ Երեւանում” փառատոնի ծրագրին:
Արման Ներսիսյանն ու Արմինկան
Պրոդյուսեր Զառա Մխեյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նախագիծն աչքի է ընկնելու իր յուրահատուկ ձեւաչափով.“Փառատոնային օրերից յուրաքանչյուրը նվիրված է լինելու մեկ երաժշտական ժանրի. մի օր ներկայացնելու ենք ազգային երգ, ապա` ռոք, հետո` դասական, ջազ եւ էստրադա: Իսկ սեպտեմբերի 29-ին տեղի կունենա գալա համերգը”:
Սոնան եւ Մաշա Մնջոյանը
Նրա փոխանցմամբ` փառատոնի համերգները սկսվելու են “Հարդասենյակում” կոչվող թոք-շոուով, որը վարելու է փառատոնի համապրոդյուսեր եւ գլխավոր ռեժիսոր Էմիլ Կարատը` անմիջապես հարդասենյակից.“Այս քայլով հանդիսատեսին հնարավորություն ենք ընձեռելու “ներխուժել” արտիստի հարդասենյակ ու տեսնել` ինչ է կատարվում այնտեղ”:
Զառա Մխեյանը նշել է, որ նման փառատոն Երեւանը դեռ չի տեսել.“Ջանք չենք խնայում այնպես անել, որ “Երաժշտության շաբաթը Երեւանում” լինի բարձրակարգ եւ շարունակական”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: