×


Լիայի վերջին աղաբլիթը, Շուշաննայի ջուրը, Բենի եւ մյուսների երազները :)

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին չամուսնացած երիտասարդներն աղի բլիթ են ուտում ու սպասում սիրելիի երազահայտնությանը: BRAVO.am-ը զրուցել է սերիալներից հայտնի դերասանների հետ` պարզելու աղաբլիթի «հետեւանքները» նրանց կյանքում:):

Մարինկա Խաչատրյանը


Մարինկա Խաչատրյանը գրեթե ամեն տարի բաց չի թողնում աղի բլիթ ուտելու առիթը, սակայն դեռեւս երազում որեւէ երիտասարդ իրեն ջուր չի տվել.«Այս տարի երազ տեսա, բայց այլ թեմայով էր. իմ նոր ֆիլմի պրեմիերային էի գնացել:)»:

Շուշաննա Թովմասյանը


Աղի բլիթի ավանդույթին լուրջ չի վերաբերվում Շուշաննա Թովմասյանը. «Այդ իսկ պատճառով այն ուտելը մշտական բնույթ չի կրում: Եղել են տարիներ, որ հետաքրքրության համար փորձել եմ, տրամադրված եմ եղել, բայց չեմ հիշում, որ որեւէ մեկին տեսած լինեմ: Հիշում եմ նաեւ, որ կերել եմ ու, չդիմանալով ծարավին, ջուր խմել»:

Բեն Ավետիսյանը


Բեն Ավետիսյանը կյանքում երկու անգամ է փորձել աղի բլիթ, սակայն չհետեւելով կանոներին, հետո էլ շոկոլադ է համտեսել:).«Այս տարի չգիտեի` երբ է տոնը, դրա համար էլ չկերա: Այնպես էլ չի, որ հավատում եմ, քանի որ երբեք ոչ մեկին չեմ տեսել»:

Ասյա Հովսեփյանը


Ասյա Հովսեփյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Ուրիշի հոգին» սերիալում, ավանդույթի համաձայն` ամեն տարի ուտում է աղի բլիթ.«Սիրո այս տոնին հավատում եմ, բայց ավելի շատ սիրում եմ այդ բլիթները, դրա համար ամեն տարի ճաշակում եմ, բայց երբեք ոչ մեկին չեմ տեսել: Այս անգամ էլ ոչ ոք ինձ ջուր չտվեց»:

Էդգար Սարգսյանը


Էդգար Սարգսյանն ասել է, որ առաջին անգամ հենց այս տարի է կերել աղի բլիթ. «Ընկերներիս խորհրդով որոշեցի ուտել, մտածեցի` բախտս կբացվի, բայց ապարդյուն, ոչ մի երազ չտեսա»:

Լիա Զախարյանը


Պարզվում է` Լիա Զախարյանը նախկինում աղի բլիթ փորձել է ոչ միայն Սուրբ Սարգսի, այլեւ Սուրբ Վալենտինի տոնին, սակայն որոշել է այլեւս երբեք չուտել.«Սա իմ կյանքի վերջին աղի բլիթն էր: Ինչքան էլ այն աղի է լինում, միեւնույն է` չեմ ծարավում ու ոչ ոք ջուր չի բերում»,-ասել է նա ու հավելել, որ միայն դպրոցական տարիներին է մի տղայի տեսել. «Անապատում էի, որտեղ կոստյումով տղայի տեսա, սակայն նա ինձ ջուր չտվեց»: Լիան որոշել է Սուրբ Վալենտինի տոնի գիշերը ոչ թե աղի բլիթ ուտել, այլ` քաղցր շոկոլադ.«Սերը քաղցր բան է, ինչո՞ւ են աղի բլիթի միջոցով փորձում: Գուցե շոկոլադ ուտեմ ու իսկապես տեսնեմ նրան»:

Լեւս Դավթյանը


Լեւս Դավթյանը երբեք չի հավատացել ու չի փորձել աղի բլիթ.«Հույսը դրա վրա չեմ դնում»:

Մանանա Գեւորգյանը


«Ամեն տարի Սուրբ Սարգսի տոնին համանուն եկեղեցին եմ գնում, մոմ վառում ու երեկոյան էլ հետաքրքրության համար ուտում աղի բլիթը»,-ասել է Մանանա Գեւրոգյանը: Նա հավատում է տոնի խորհրդին, սակայն ամեն անգամ չի կարողանում հիշել երազը:).«Բայց տարիներ առաջ մի երիտասարդ տղա, ով, ի դեպ, շատ բարձրահասակ էր, ջուր տվեց, ու ես էլ խմեցի»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ հայտնիների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW