×


Լիա Զախարյանը խաղում է իր կանոններով :)

Լիա Զախարյանը, որն այժմ հանդես է գալիս “Yere1” հումորային հեռուստանախագծում, նկարահանումներին զուգահեռ հմտանում է միջազգային հարաբերությունների ոլորտում, հասցնում է մասնակցել տարբեր ֆոտոսեսիաների եւ նոր լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին:):

Լիա Զախարյանը


“Լուսանկարիչ  Հայկ Կարապետյանի կողմից առաջարկ եղավ հունական ոճի ֆոտոշարք ստեղծել: Համապատասխան հագուստ եւ պարագաներ չգտնելու պատճառով ընտրեցինք գեղջկուհու կերպարը”,-ասել է նա` հավելելով հետեւյալը.“Կարծում եմ` հաջողվել է գյուղական կոլորիտ ստանալ: Երբեք գեղջկուհու դերում չեմ եղել` ո՛չ սերիալում, ո՛չ լուսանկարներում, ոչ էլ իրական կյանքում: Մի տեսակ քաղցրություն, մաքրություն կա այս կերպարի մեջ, հաճույքով աշխատեցինք”:

Լիա Զախարյանը


Լիան մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 29-ից նկարահանվում է “Խաղում ենք իմ կանոններով” գեղարվեստական ֆիլմում`մարմնավորելով աշխույժ աղջկա.“Թատրոնում խաղալու ցանկություն եւ նպատակ եւս ունեմ: Այժմ աշխատում եմ Վիլյամ Սարոյանի “Պինգ-պոնգ խաղացողները” պիեսի վրա, զուգահեռ շուրջ 3 ամիս հաճախում եմ Մնջախաղի թատրոն-ստուդիա: Հասկացել եմ` եթե իրավիճակը չզգաս, չապրես ու մարմնովդ ճիշտ չվերարտադրես, միայն բառերով ներկայացնելը համոզիչ չի լինի: Հուսամ` ամեն ինչ հաջող կընթանա եւ մինչեւ տարեվերջ ներկայացումը պատրաստ կլինի”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հայկ Կարապետյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW