Լիա Զախարյանը 23-ամյակը նշել է 4 օր: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ այս տարի ծննդյան տարեդարձից բացի, նշելու այլ առիթներ է ունեցել.«Այդ օրն իմացա անվճար ուսուցման համակարգ տեղափոխվելուս մասին, ինչպես նաեւ սկսեցի աշխատել «ՄԿՌ մեդիա Արմենիա»-ում` որպես մարկետոլոգ-մենեջեր, արդյունքում աշխատանքային ծնունդ ունեցա»:
Լիա Զախարյանը 23-ամյակը նշել է 4 օր
Դերասանուհին տարեդարձը տոնել է տարբեր մարդկանց հետ ու տարբեր վայրերում. «Նախ նշել եմ ընտանիքիս անդամների հետ, հաջորդ օրը` ընկերներիս հետ, մեկ այլ օր էլ կուրսեցիներիս հետ հավաքվեցինք ամառանոցում: Շատ լավ ու կրեատիվ ծնունդ ենք արել. մենք էինք խոհարարը, խաղավարն ու ամեն ինչը… Առհասարակ, կողմնակից չեմ ռեստորանային խնջույքներին, դա այնքան էլ իմը չէ»:
Լիա Զախարյանը 23-ամյակը նշել է 4 օր
Լիայի երազանքներն ու նպատակներն այս շրջանում միայն աշխատանքային են, որոնք հույս ունի մոտ ապագայում կիրականանան: Նրանից հետաքրքրվեցինք` ունեցել է ծննդյան օր, որ սիրահարվել է, կամ էլ ինչ-որ մեկն անակնկալով արժանացել է իր ուշադրությանը. «Անձնական հարցերի չեմ ցանկանա պատասխանել: Չի եղել նման դեպք, ինչպես ցանկացած հարցում, սիրո մեջ էլ կարեւորում եմ անկեղծությունն ու պարզությունը»:
BRAVO.am-ը շնորհավորում է Լիային ու երազանքների իրականացում մաղթում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Լիա Զախարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: