×


Լիդիա Գրիգորյանի 30-ամյակի անակնկալներն ու Սիրուշոյի շնորհավորանքը

Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիդիա Գրիգորյանը դարձել է 30 տարեկան: Նա BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ նախապես չէր ծրագրել նշել տարեդարձը, սակայն օրվա ընթացքում բազում անակնկալներ է ունեցել.«Շատ եմ մտածել, թե ինչու չեմ սիրում տոնել ծննդյանս օրերը, երեւի գլխավոր պատճառն այն է, որ չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել: Ինձ համար ամեն ապրած օրը տոն է»:

Լիդիա Գրիգորյանն` ամուսնու հետ


Լիդիայի ծննդյան օրը շատ լեցուն է անցել.«Որդիս շնորհավորեց կեսգիշերից էլ շուտ եւ, ի զարմանս ինձ, շատ խելոք գնաց քնելու, երեւի որոշել էր այդպիսի նվեր մատուցել: Առաջին բարեմաղթանքները լսեցի կյանքիս կարեւորագույն մարդկանց` ամուսնուս եւ մայրիկիս կողմից: Շնորհավորական զանգերից հետո ընկերներս ինձ տորթով եւ հրավառությամբ դիամավորեցին սրճարանում»:

Դերասանուհուն մատուցված անակնկալները ոչ միայն անսպասելի են եղել, այլեւ հուզիչ.««New York City Center» թատրոնի փորձասենյակում արված լուսանկար ստացա իմ ընկեր, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանից, տեսաբացիկ` իմ բարեկամ- ամուսիններ Միլենայից եւ Արմենից, նաեւ վիդեո-ֆլեշմոբ էր կազմակարեպել մտերիմներիցս մեկը: Մանկապարտեզներից մեկում, որտեղ ընկերուհիս է աշխատում, շնորհավորեցին դաստիարակներն ու երեխաները, իսկ սրճարաններից մեկում, որտեղ ամեն օր ինձ զգում եմ ինչպես տանը, սպասարկող ամբողջ անձնակազմը մի րոպեանոց ընդմիջմամբ դուրս եկավ շնորհավորելու»:

Սիրուշոն եւ Լիդիա Գրիգորյանը


Պարզվում է` նա ծննդյան օրը եւս աշխատել է.«Իմ կյանքն առանց աշխատանքի չեմ պատկերացնում: Փորձեցի գոնե այդ օրն ազատ լինել, չստացվեց: Չպլանավորված զանգ ստացա «Սիրուշո փրոդաքշն»-ից՝ լուսանկարահանման ժամանակ բոդի-արտ անելու համար: Ավարտին ինձ հաճելի անակնկալ էր սպասվում. անձնակազմը` Սիրուշոյի գլխավորությամբ, շնորհավորեց, ինչն անչափ հուզիչ էր»:

Ծանոթ-անծանոթ մարդկանց բարեմաղթանքները Լիդիայի օրն իսկական տոնի են վերածել.«Պարտադիր չէ` անակնկալը կամ նվերը լինի նյութական, այն կարող է լինել գեղեցիկ մտքի եւ խոսքի տեսքով, կարեւորը՝ լինի անկեղծ. հարաբերություններում ամենակարեւորն անկեղծությունն է: Օրն ավարտվել է ամուսնուս անակնկալ նվերով՝ ընկերական ջերմ միջավայրում: Հպարտ եմ եւ շնորհակալ, որ շրջապատված եմ նման մարդկանցով, հարուստ ու երջանիկ եմ նրանցով: Ցանկություն ունեմ հավերժ շրջապատված լինել սիրով լի մարդկանցով, երբեք կորուստ չունենալ: Ես բոլորին սիրում եմ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիդիայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW