×


Գագիկ Մկրտչյանը եւ Լիդիա Գրիգորյանը

Լիդիա Գրիգորյան.«Երեխաս մենակ չի մնա»

Դերասաններ, տատուի մասնագետներ Գագիկ Մկրտչյանն ու Լիդիա Գրիգորյանը նշել են ծանոթության 12 եւ ամուսնության 7-ամյակները: Դրամատիկական թատրոնի դերասանուհին BRAVO.am-ին ասել է, որ տոնական օրն անցկացրել են մտերիմների միջավայրում.«Երեւանյան ռեստորաններից մեկում փոքրիկ խնջույք էինք կազմակերպել: Առիթն օգտագործեցինք մեր ընկերների հետ եւս մեկ անմոռանալի օր ունենալու համար»:

«Ամուսնուս կողմից շատ եմ ծաղիկներ ու նվերներ ստանում: Երեկ էլ բացառություն չէր. իրար համար հաճելի անակնկալներ էինք պատրաստել»,- ասել է Լիդիան:

Լիդիա Գրիգորյանը եւ Գագիկ Մկրտչյանը


Համատեղ 7 տարիները դերասանուհու համար խաղաղ ու երջանիկ են անցել.«Մինչ ամուսնությունը 6 տարի ընկերություն ենք արել: Այնքան լավ էիք ճանաչում իրար, որ ամուսնությունից հետո նոր բացահայտումներ չեն եղել: Հաճախ չենք վիճում, անհամաձայնություններ լինում են, որոնք, սակայն, քննարկումների արդյունքում լուծում են ստանում»,- պատմել է նա:

Ամուսինները ամեն պահ են խոստովանում, որ սիրում են միմյանց.«Հատուկ փիսիկ-փամփլիկ արտահայտություններ չկան, որ իրար դիմենք, բայց միշտ շատ ջերմ ենք խոսում իրար հետ»:

Գագիկ Մկրտչյանը եւ Լիդիա Գրիգորյանը


Լիդիայի փոխանցմամբ՝ շատ են ուզում, որ իրենց տղան՝ Էդուարդը, քույր կամ եղբայր ունենա.«Միանշանակ երեխաս մենակ չի մնա, նրան անպայման քույր կամ եղբայր կպարգեւենք, բայց թե երբ, դեռ չենք մտածել»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am /
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport