×


Լիլիթ Կարապետյանի կյանքի \"սարսափելի\" մանրամասները, Արամ MP3-ի գաղտնիքները եւ այլ բացահայտումներ “Վեցերորդ զգայարան”-ում

Մերի Մակարյանը շուտով կրկին կվերադառնա եթեր: Պրոդյուսերներ Հրաչ Մուրադյանի եւ Արթուր Զաքարյանի առաջարկով նա վարում է ATV-ի նոր` “Վեցերորդ զգայարան” հաղորդաշարը, որի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 5-ին:

Մերի Մակարյանը


Ըստ Հրաչ Մուրադյանի` հայկական հեռուստատեսության պատմության մեջ սա եզակի ձեւաչափ է.«Գործողությունները տեղի են ունենում միանգամից երեք տաղավարում: Հիմնական տաղավարում են էքստրասենսները եւ իրավական հոգեբանը, որոնք փորձում են բացահայտել երկրորդ տաղավարում նստած հայտնի հյուրին, իսկ երրորդ տաղավարում հյուրի մտերիմներն են: Առաջինը հյուրի սեռն ու արտաքին տվյալները գուշակելու փուլն է, հետո ուսումնասիրելով անձնական իրերը` փորձագետները պատմում են նրա անցյալից դեպքեր, կանխատեսում ապագան: Երրորդ փուլում էքստրասենսը տասը լուսանկարից պետք է ընտրի այն մարդու լուսանկարը, ում փորձում էր բացահայտել»:

Հետաքրքրվեցինք` պատահել է դեպք, երբ հյուրը չցանկանա, որ իր կյանքի այս կամ այն դրվագը ներկայացվի հանրությանը: Մերի Մակարյանը պատմել է, որ հերթական նկարահանման ժամանակ հայտնիներից մեկը ընդհատել է էքստրասենսի խոսքը. «Նրա նախկին ամուսնու մասին էր պատմում, իսկ այդ պահին ներկայիս ամուսինը երրորդ տաղավարում էր…»: Հրաչ Մուրադյանն էլ հավելել է, թե եթեր կհեռարձակվեն անգամ նմանատիպ դեպքերը:

Հրաչ Մուրադյանը


Մերին ցանկություն ունի հյուրընկալվել իր իսկ վարած հաղորդմանը եւ լսել էքստրասենսների բացահայտումները:): Նա նշել է, թե տաղավարում մեծ էներգիա կա, որը որոշ դեպքերում դրական է ազդում ներկաների վրա, երբեմն էլ` հակառակը. «Առաջին օրերին բոլորն իրենց վատ էին զգում. մեկի ճնշումն էր բարձրանում, մյուսը եթերից հետո վթարի էր ենթարկվում… Ուժասպառ էի եղել: Մեր հոգեբանի հետ զրուցելուց հետո ինքնազգացողությունս կարգավորվեց»:

“Վեցերորդ զգայարան”-ի հեղինակները խոստանում են անչափ հետաքրքիր թողարկումներ.«Առաջինների շարքում են դերասան Դավիթ Թադեւոսյանը, Եվա Ռիվասը, հետո կբացահայտվեն երգչուհի Լիլիթ Կարապետյանի կյանքի սարսափելի մանրամասները, իսկ Նոր տարվա նախաշեմին հեռուստադիտողը կիմանա, թե ինչ գաղտնիքներ ունի Արամ MP3-ն»,-նշել է Հրաչ Մուրադյանը:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am
Լուսնկարները` Մերի Մակարյանի անձնական արխիվից եւ ATV-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW