×


Լիլիթ Կարապետյան.«Կարենիս ծնունդը կարծես հարսանիք լիներ:)»

Լիլիթ Կարապետյանի որդին դարձել է 8 տարեկան: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ տղան տարեդարձը նշել է դասընկերների հետ.«Այս տարի ամենաերջանիկ ծնունդն ունեցավ Կարենս: Քանի որ հաճախ չեմ հասցնում նրա` դպրոցի հետ կապված հարցերով զբաղվել, չէի պատկերացնում, որ այդքան լավ դասընկերներ ունի»:

Լիլիթ Կարապետյանը` որդու հետ


Երգչուհու խոսքով` որդու այս տարեդարձը տարբերվել է նախորդներից. «Այնպիսի սրճարանում էինք, որտեղ երեխաներն իրենց ձեռքով պատրաստած պիցցան համտեսեցին, այնուհետեւ փուչիկների շոուին մասնակցեցին, պարեցին եւ ուրախացան»:

Պարզվում է` օրվա հոբելյարներից է եղել նաեւ տղայի դասընկերուհին. «Կարծես հարսանիք լիներ. բոլոր հյուրերը մոտենում եւ երկուսին էին շնորհավորում:): Եվայի մայրիկն ասել է, որ աղջիկը Կարենին շատ է սիրում, քանի որ նա երբեք ոչ ոքի չի նեղացնում»:

Կարենն ու Եվան


Լիլիթը որդու նվերները գնել էր հյուրեխաղերի ժամանակ, իսկ թե ինչ երազանք է մտապահել Կարենը տորթի մոմերը փչելիս, չգիտի.«Աչքերը փակեք, ինչ-որ բան էր հաշվում, բայց երբ հարցրի՝ ինչի մասին է երազում, չասաց: Ես Աստծուն շատ բաներ չեմ խնդրում Կարենիս համար, միայն առողջություն եմ ուզում, որ դրանից շատ տա, իսկապես դրա կարիքն ունենք: Կուզեմ նաեւ, որ հաջողակ լինի եւ խաղաղ երկնքի տակ մեծանա»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիթի անձնական արխիվից


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW