Շարունակելով անդրադառնալ հայ հայտնիների ամառային հանգստին` BRAVO.am-ն այս անգամ զրուցել է հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանի հետ: Պարզվում է` վերջինս ընտանիքի հետ 10 անմոռանալի օր է անցկացրել Ֆրանսիայի մայրաքաղաքում եւ շատ վառ տպավորություններով վերադարձել է հայրենիք :):
Լիլիթ Մուրադյանը
“Բոլոր տեսանկյուններից Փարիզը փառահեղ ու հզոր քաղաք է”,- մեզ հետ զրույցում ասել է Լիլիթն ու հավելել, որ ինքն ամենից շատ հետաքրքրված է եղել տեղի պատմամշակութային վայրերով. “Եղա գրեթե ամեն տեղ ու տպավորված եմ բոլոր վայրերով, բայց ամենից շատ` Նապոլեոնի դամբարանով. այն զգացողությունները, որոնք ապրեցի` լինելով դամբարանի առջեւ, անհնար է վերարտադրել խոսքերով, հատկապես իմ դեպքում, երբ նրան համարում եմ պատմության ամենափառահեղ մարդկանցից մեկը”:
Հետաքրքրվեցինք` արդյոք սիրո մայրաքաղաքում չեն փորձել գերել երիտասարդ հաղորդավարուհու սիրտը:). “Անհարմար եմ զգում ինքս այս հարցին պատասխանել, բայց, եթե անկեղծ, ապա այո, դեպքեր եղել են: Առհասարակ, երբ քայլում էի Փարիզի փողոցներով, հաճախ էի հաճոյախոսությունների արժանանում”, - անկեղծացել է Լիլիթը` հավելելով հետեւյալը. “Բացի այդ, շատ ջերմ խոսքեր եմ լսել տեղի հայ բնակիչներից, ովքեր ամեն առավոտ հետեւել էին “Առավոտ լուսո”-ի եթերներին ու գնահատել իմ աշխատանքը”:
Լիլիթ Մուրադյանը
Լիլիթը մեզ հետ զրույցում խոսել է նաեւ “Առավոտ լուսո”-ի նոր եթերաշրջանի մասին. “Դեռ չեմ ուզում շատ բացել փակագծերը, բայց, հավատացնում եմ, այն կլինի նոր, թարմ եւ հետաքրքիր. չէ՞ որ մենք աշխատում ենք այն մարդկանց համար, որոնք հոգնել են միապաղաղությունից եւ նորություն տեսնելու ցանկություն ունեն:)”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Լիլիթ Մուրադյանի անձնական արխիվից եւ Տուշո Բարսեղյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: